Էջմիածնում 36-ամյա հարսը դանակnվ հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակnվ hարվածներ հասցրել կնոջը
Դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։
Քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսն ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն։
Պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի, որի ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։
Գևորգ Ս․-ն և Քրիստինե Բ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ