Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալ
Հերքում CivilNet-ի` «Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով» վերտառությամբ հոդվածում առկա են մի շարք պնդումներ, որոնք ակնհայտ ապատեղեկատվություն են պարունակում, ինչի կապակցությամբ պարզաբանում ենք.
Առողջապահության ոլորտում դեռևս 2017 թվականից գործում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, որն անընդհատ համալրվում է անհրաժեշտ նոր գործիքակազմով և պատրաստ է ապահովագրական համակարգը սպասարկելուն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
«Չզլանալու և հավելվածը բացելու պարագայում կտեսնեք, որ ծանուցվել եք էլեկտրոնային ինտեգրված համակարգի շրջանակներում: Բայց դա չի նշանակում, որ մենք նոր տեխնոլոգիական լուծումներ, գործիքներ, AI համակարգերի հետ աշխատող հնարավորություններ և հավելյալ ծառայություններ չպետք է շարունակաբար գնենք, ներդնենք:
Առողջության համընդհանուր ապահովագրության ենթաօրենսդրական բոլոր ակտերը, իրավական հիմքերը և բարեփոխման մեկնարկի ազդարարման մեխանիզմները պատրաստ են, օպերատորը թեստավորման ողջ գործընթացը պատշաճ իրականացրել է:
Մենք մշտապես բաց ենք և հավատարիմ մեր գործընկերների, այդ թվում` լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատելու գործելաոճին և տեղին կլիներ չիմացած և մտահոգող բոլոր հարցերի վերաբերյալ նախևառաջ ճշտումներ անել պատկան մարմնից»,-նշված է հաղորդագրության մեջ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում