Ջոշուան վթшրի է ենթարկվել. բռնցքամարտիկը հիվանդանոցում է․ կա 2 զnh
Բռնցքամարտի ծանր քաշային կարգում WBO, WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան Նիգերիայում ենթարկվել է ավտովթարի, որը ողբերգական ելք է ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի ցերեկը՝ Լագոս-Իբադան մայրուղու վրա (Օգուն նահանգ): Lexus մակնիշի ամենագնացը, որի մեջ գտնվել է 36-ամյա մարզիկը, բախվել է ճանապարհի եզրին կայանված բեռնատարին։
Ըստ տեղական ոստիկանության և ականատեսների՝ վթարի մեղավորը Lexus-ի վարորդն է եղել։ Մեքենան ընթացել է սահմանված արագության գերազանցմամբ և վազանց կատարելիս վարորդը կորցրել է կառավարումը, ինչն էլ հանգեցրել է բախման։
Վթարի հետևանքով տեղում մահացել է երկու մարդ՝ վարորդի կողքին նստած ուղևորը և Ջոշուայի կողքին նստած անձը։
Էնթոնի Ջոշուան, ով նստած է եղել վարորդի հետևում, և մեքենայի վարորդը ողջ են մնացել։ Բռնցքամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ BBC-ի՝ նա ստացել է թեթև վնասվածքներ, սակայն այլ աղբյուրներ հայտնում են կողոսկրերի կոտրվածքների և լուրջ սալջարդերի մասին։ Այնուամենայնիվ, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նա կարողացել է ինքնուրույն տեղափոխվել ոստիկանական մեքենա։
Ջոշուան Նիգերիա էր մեկնել պատմական հայրենիք այցելելու և ընտանիքին տեսակցելու նպատակով։ Նա նաև զբաղվում էր տեղի մարզիկների համար նախատեսված բռնցքամարտի դահլիճի կառուցման աշխատանքներով։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 20-ին, Ջոշուան Մայամիում նոկաուտով հաղթել էր բլոգեր Ջեյք Փոլին։ Բրիտանացին ծրագրում էր հաջորդ մենամարտը անցկացնել 2026 թվականի սկզբին, սակայն այժմ նրա մարզական գրաֆիկը կախված կլինի ապաքինման ընթացքից։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ