Globe Soccer Awards. հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու ֆուտբոլիստուհին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2025 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի։ Տարվա լավագույն կանանց թիմ մրցանակին էլ արժանացել է «Բարսելոնան»։
Անցած մրցաշրջանում Բոնմատին կատալոնական ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա հասել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները հետխաղյա 11-մետրանոցներով զիջել են Անգլիային (1:1, 1:3):
Չնայած պարտությանը՝ Բոնմատին ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ