Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում կրած ծանր պարտությունից հետո թիմի հոգեբանական վիճակի և այդ շրջանը հաղթահարելու մասին։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում նեաձուրիները եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել էին ֆրանսիական ՊՍԺ-ին, փոխանցում է armsport.am-ը։
«Չպետք է մոռանանք այն ճանապարհը, որը մենք անցանք։ Մրցաշրջանը չափազանց երկար ու ծանր էր․ հաշվի առնելով նաև աշխարհի ակումբային առաջնությունը՝ մենք անցկացրել ենք 63 հանդիպում։ Քրիստիան Կիվուն թիմը գլխավորեց բարդ պահի, սակայն կարողացավ մեզ փոխանցել վստահություն ու էներգիա, որպեսզի թողնենք հետևում ՊՍԺ-ի դեմ խաղն ու նայենք առաջ։
Ֆուտբոլում հոգեբանական վերելքներն ու անկումները բնական երևույթ են։ Եզրափակիչում պարտվելուց հետո, իհարկե, մեծ հիասթափություն կար, բայց ժամանակի ընթացքում հասկացանք՝ եթե չկարողանանք ինքներս մեզ վերագտնել, ապագայում պարզապես չենք կարող պայքարել մեծ նպատակների համար», -
Մխիթարյանի խոսքերն է մեջբերում Cronache di Spogliatoio-ն։
Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ