ՊՆ-ն հաստատում է՝ Վիգեն Սարգսյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացրել. Factor.am
Պաշտպանության նախարարությունը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան է հատկացրել։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանական գերատեսչությունից։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին երկուսենյականոց բնակարանը հատկացվել է 2018-ի սկզբին՝ պաշտպանության նախարարի հրամանով։ Նշենք, որ այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը։
Խնդրել էինք նաև նշել բնակարանի շուկայական արժեքը, բայց հայտնել են, որ նման տեղեկատվություն առկա չէ։ Պաշտպանական գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ այլ հոգևորականներ բնակարաններ չեն ստացել։
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն 8 եպիսկոպոսներից է, որ նոյեմբերի 27-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մամուլում հրապարակումներ կան, որ եպիսկոպոսին սպառնացել են զրկել բնակարանից, եթե չմիանա Փաշինյանի՝ եկեղեցին բարենորոգելու ծրագրին։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում ստացել է 2008 թվականի օգոստոսի 24-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում։
2021 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Աբրահամյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից և նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ։
Նշենք, որ Նաիրի Հոխիկյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ից ստորագրահավաք է անցկացվում՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու պահանջով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ