Թանկ անկանխիկը. ինչու՞ է վարչապետի աշխատակազմը միայն հիմա տեսել խնդիրը, որի մասին վաղուց գիտեն բոլորը. Hetq. am
Վարչապետի ընդամենը մեկ հրահանգով և ՊԵԿ-ի ձեռամբ օրերս փակվեցին տեխնիկայի առևտրով զբաղվող «Red Store» («Ռեդ սթոր») խանութները, որոնց մի մասը շարունակում է փակ մնալ։ Հրահանգի պատճառը անկանխիկի առևտրի դեպքում այլ գին սահմանելն էր։ «Հետքը» տարիներ առաջ է գրել հայաստանյան խանութներում այս երևույթի մասին և, որպես կոնկրետ օրինակ, նշել նաև այս խանութը։ Այն ժամանակ ՊԵԿ-ը համարել էր, որ այդ երևույթը վերահսկելու գործառույթ չունի։ Այս մասին գրում է Հետքը:
Կառավարության վերջին նիստին (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանին «ձևը գտնել» և փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։
Հրահանգի պատճառ էր դարձել այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն այդ խանութից առևտուր անելիս տեղեկացել էին կանխիկի և քարտային վճարման տարբեր գների մասին։
«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է... փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Red Store» խանութների ցանցի մասին է խոսքը, որոնք այս հայտարարությունից շատ չանցած՝ փակվեցին։ Դեկտեմբերի 22-ին «Red Store»-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ երկու խանութ-սրահներն արդեն բացվել են (պարզ չէ՝ վարչապետի անձնական թույլտվությա՞մբ, թե ոչ), իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։
Դեկտեմբերի 22-ին ՊԵԿ-ն էլ հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։
Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից
Թեև ՊԵԿ-ը շտապեց «Red Store»-ի «հետևից գնալ» վարչապետի հրահանգից անմիջապես հետո, ցանցի խանութները ևս փակվեցին այդ հրահանգից հետո, սակայն ՊԵԿ-ը պնդում է, որ այդ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից։
Ըստ ՊԵԿ-ի՝ պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։
Ստացվել են նաև տեղեկություններ, որ ընկերությունը փորձել է մաքսանենգ ճանապարհով ներմուծել 97 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։ Փորձը կանխվել է։
Պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Հավանաբար, խոսքը քիչ շրջանառություն ցույց տալու և միկրոձեռնարկատիրության կամ շրջանառության հարկի համակարգում աշխատելու մասին է։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը