Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ Հայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին Ամփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի Թրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացում Բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումը Եվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպում ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումը

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ ՔոչարյանԱրագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթՀայաստան–ԱՄՆ համագործակցությունից մինչև ԹՐԻՓՓ․ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականինԱմփոփվել են 2026 թվականի բուհական ընդունելության արդյունքները. ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցիԹրամփը խոստացել է Հորմուզի նեղուցի արագ վերաբացումԲարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը․ տեսչական մարմնի նախազգուշացումըԵվրոպական երկրները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացրել են ևս մեկ գաղտնի հանդիպումԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի ֆինանսավորումըԵրևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումըԻսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թունելի հայտնաբերման և ոչնչացման մասինԷդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՍոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ. ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում էԱրգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկման չհայտարարված այց Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿՎթարային ջրանջատում Մարալիկ քաղաքումՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք«Երևան» բժշկագիտական կենտրոնում մի շարք վիրահատություններ կատարվում են լազերային նորագույն սարքավորումովԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրինԱպօրինի միգրանտներով նավի հրդեհից կան փրկվածներ425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցԱրմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթՕգոստոսի 3-ը ՀԷՑ-ի կայուն զարգացման նոր շրջափուլի սկիզբ պետք է լինի. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը գրեթե սպառել է հեռահար հրթիռների պաշարները․ ReutersՉինաստանի վարչապետ Լի Ցյանը շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըԳլխավոր շտաբի պետը անակնկալ այց է կատարել «Հետք»- ի հրապարակումից հետոՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 05.08.2026Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նոր սերնդի կործանիչներ գնելու գաղափարիցԿիեւում ռուսական հարվածի հետեւանքով 15 մարդ է զոհվելՍիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներմուծումըՀերթական կրակոցը. պարզում են«Բոնուս» ցանցի հիմնադիրներից մեկի մահվան հանգամանքներըՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորումՀաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները
Մամուլ

 Սեւանում կառույցներ քանդող դատախազ Այվազյանը մոռացել է, որ ՍՊԸ տնօրեն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սեւանի ափին բեմադրված «շոու ծրագիրը», որը իշխանության հերթական ցուցամոլության դրսեւորումն էր, թե իբր տեսեք՝ մենք մեր շարքերում գտնվող Սասուն Միքայելյանին պատկանող գույքն էլ ենք ապօրինի գույքի անվան տակ հողին հավասարեցնում, փլվեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ նշված ապօրինի գույքը մաշված, երկար ժամանակ չօգտագործված, հալից ընկած 3-4 կառույցներ էին, որտեղ անգամ որպես հյուր մտնելն էլ էր անհնար. դղյակները եւ 3800 շինությունները իրենց տեղում են։ Իսկ ով էր այս «շոուի» գլխավոր դերակատարը. Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը, ով ավելի լուրջ վարույթներով է անցել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2023 թվականին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանի վերաբերյալ տեղեկությունները, իրականացրել էր քննություն։

ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Գագիկ Այվազյանը 2011 թվականի մարտի 4-ից մինչեւ 2023 թվականի մարտի 17-ը հանդիսացել է «Կարանգա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր եւ գործադիր մարմնի ղեկավար։ Գագիկ Այվազյանը, որպես ընկերության տնօրեն, 2020 թվականի փետրվարի 11-ին ՊԵԿ դիմում էր ներկայացրել՝ ընկերության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արմենակ Այվազյանին որպես առցանց լիազոր գրանցելու վերաբերյալ։ Գագիկ Այվազյանի 2019, 2020, 2021 թվականի տարեկան հայտարարագրերում ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասնակցության, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն։

Տեղեկացնենք, որ «Դատախազության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, եւ ստեղծագործական աշխատանքից։ Համալիր ուսումնասիրություններից հետո, ըստ որոշման, Հանձնաժողովը այն ժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Գագիկ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել։ Այվազյանը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում. եւ ինչ է բացատրել…

Մասնագիտությամբ իրավաբանը մոռացել է իր հիմնադրած ընկերության մասին. «2011 թվականին՝ նախքան ընկերության բաժնեմասն իրեն փոխանցելը, ՊԵԿ դիմում է ներկայացրել ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որի հիմքով էլ ընկերության գործունեությունը համարվել է դադարեցված։ Ընկերությունը դրանից հետո որեւէ գործունեություն չի ծավալել եւ շրջանառություն չի ունեցել։ Հայտնել է նաեւ, որ կարծել է, թե իրեն փոխանցվել է միայն ընկերության գույքը, եւ ընկերության տնօրեն հանդիսանալու վերաբերյալ տեղյակ չի եղել»,-ասվում է որոշման մեջ։

Համաձայնեք՝ շատ չես հանդիպի, որ մարդը լինի ՍՊԸ տնօրեն, եւ չիմանա, որ տնօրեն է ի պաշտոնե։ «2014 թվականին զինված ուժերից զորացրվելուց հետո առհասարակ մոռացել է եւ Բարեվարքության թերթիկի լրացման ժամանակ է միայն վերհիշել Ընկերության գոյության մասին»,- ասվում է նույն որոշումում։

Արդյունքում հանձնաժողովը ընդունել է այս պարզաբանումը եւ եզրակացրել, որ Գագիկ Այվազյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջը։ Իսկ թե ինչպես է բոլորին մանրադիտակով հետեւող ԿԿ հանձնաժողովը «մոռանալը» օրենքով արդարացրել, անհասկանալի է»։