Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ադրբեջանի Պետական Անվտանգության Ծառայությունը (ՊԱԾ) ևս մեկ որոշում է կայացրել Ռամիզ Մեհդիևի և պետական իշխանությունը զավթելու մեջ մեղադրվող այլ անձանց դեմ հարուցված քրեական գործով։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, քրեական գործով հավաքված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական հետապնդման ենթարկել Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովին, որը տարիներ շարունակ խուսափել է քրեական հետապնդումից Ռամիզ Մեհդիևի հովանավորության շնորհիվ։ Աբբասովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նշենք, որ Աբբաս Աբբասովը 1992 թվականից ի վեր զբաղեցրել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետի պաշտոնը։ 2006 թվականին պաշտոնից ազատվելուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։
Ադրբեջանական լրատվամիջոցների բնորոշմամբ՝ «վերջին մի քանի տարիների ընթացքում Աբբասովը զբաղվել է դիվերսիոն գործունեությամբ, որի նպատակն էր տարբեր անօրինական միջոցներով զավթել Ռուսաստանում գտնվող ադրբեջանական սփյուռքի կառույցների վրա վերահսկողությունը»։
Նա դարձավ 2012 թվականին ստեղծված և բոլորին հայտնի որպես «Միլիարդատերերի միություն» հայտնի «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության» հիմնադիրն ու ղեկավարը:
Ադրբեջանում նշում են, որ ստացված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի նյութերում ներառվել են վերոնշյալ անձանց և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն՝ տարբեր ուղիներով Ադրբեջան փոխանցված միջոցների, այդ գործարքների և գործընթացների մասնակիցներին տրված խոստումների աուդիո և տեսաձայնագրությունների, արտասահմանում հանդիպումների վերաբերյալ նյութերի և Ադրբեջանում սահմանադրական պետական իշխանության բռնի զավթման ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք լայնորեն կհրապարակվեն բաց դատավարության ընթացքում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը մեղադրվում է Ռուսաստանի հետ կապերի, Ադրբեջանում հեղաշրջման փորձ իրականացնելու համար։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը