Ռոբերտ Արզումանյանը լեգենդների հետ ընտրում է աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, Երեւանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ընդգրկվել է 2025 թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստներին ընտրող հեղինակավոր բրիտանական The Guardian պարբերականի ժյուրիի կազմում:
Ժյուրին բաղկացած է 219 անդամից՝ համաշխարհային ֆուտբոլի լեգենդներ, մարզիչներ, լրագրողներ: Ռոբերտ Արզումանյանի հետ միասին քվեարկությանը մասնակցել են աշխարհի չեմպիոններ բրազիլացիներ Ռոմարիոն, Դունգան, գերմանացի Ֆիլիպ Լամը, Դիդի Համանը, Խավիեր Ձանետին եւ այլոք:
Քվեարկությանը մասնակցած նախկին ֆուտբոլիստները իրենց ազգային հավաքականների կազմում ընդհանուր հաշվարկով անցկացրել են 904 հանդիպում։ Յուրաքանչյուր փորձագետ քվեարկում է 40 ֆուտբոլիստի օգտին։
Լավագույն 100 ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն դեկտեմբերի 16-ից.
Դեկտեմբերի 16՝ 100-71 տեղերը,
Դեկտեմբերի 17՝ 70-41 տեղերը,
Դեկտեմբերի 18՝ 40-11 տեղերը,
Դեկտեմբերի 19՝ լավագույն 10-յակը:
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան, Երեւանի «Ուրարտու» ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ֆեսյբուքում գրառում է կատարել The Guardian պարբերականի ժյուրիի կազմում ընդգրկվելու առիթով:
«Պատիվ էր մասնակցել The Guardian պարբերականի կողմից անցկացվող 2025 թ. աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ընտրության քվեարկությանը որպես փորձագետ։ The Guardian 100 Best Footballers in the World-ը աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ամենամյա վարկանիշն է, որը հրապարակվում է բրիտանական The Guardian պարբերականի կողմից»,- գրել է Ռոբերտ Արզումայնանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...