«Գյումրու կենտրոնական հրապարակում այս օրերին կանգնած «տոնածառը» ավելի շատ հիշեցնում է մետաղական կմախք․ քաղաքը կարծես կես ճանապարհին կանգ է առել՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Բայց եթե ինչ–որ մեկը հիմա փորձում է քաղաքային իշխանություններին «ամոթանք տալ», թե «ինչու չեք հասցրել ամբողջությամբ դնել», թող նախ նայի՝ ո՞վ է Գյումրու կառավարման բանալիները տարել դատարանների միջանցքներ:
Պաշտոնական լուրերով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է հոկտեմբերի 20-ին, իսկ հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամիս կալանավորելու որոշում է կայացրել։ Քաղաքապետի կալանավորումից հետո, օրենքով, քաղաքապետի պարտականությունները անցել են առաջին տեղակալին՝ Ավետիս Առաքելյանին։
Եվ հենց այստեղ է «ժանրի» գլխավոր հեգնանքը. իշխանական ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով՝ բողոքում, թե քաղաքը չի աշխատում։ Այս ֆոնին Գյումրու տոնածառն արդեն պարզապես ամանորյա ատրիբուտ չէ․ այն ՏԻՄ-ի վիճակի ցուցափեղկն է:
Երբ նույն ՔՊ-ն բարձրաձայն «մուննաթ» է գալիս, թե «այս ինչ վիճակ է», պետք է առաջինն իրենց քննադատի՝ քաղաքի կառավարումը կոլապսի վերածելուհամար: Գյումրին տոնածառից առավել այսօր կարիք ունի մեկ բանի, որ քաղաքական հաշվեհարդարի գինը չվճարեն գյումրեցիները, ու հատկապես՝ երեխաները։ Տոնածառը կարելի է մեկ-երկու օրում լույսերով պատել։ Իսկ կիսակաթվածահար արված համայնքային ինքնակառավարումը հետո տարիներով է «վերանորոգվելու»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը