Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Ինչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճում Նման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. Պեսկով Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը Տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորեն TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան Հարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» է

«Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆումՎանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարԻնչո՞ւ չի կարելի լողալ Հրազդանի կիրճումՆման միտում, անշուշտ, կա, պետք չէ այն չափազանցնել. ՊեսկովՄեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. ՓաշինյանՈւիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր ենԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարըՏեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստըԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվում 39 վագոն ցորենTRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. ՓաշինյանՀարի Քեյնի կարիերայում սա արդեն երկրորդ «Ոսկե խաղակոշիկն» էՀայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնըՈրոշ միկրոբներ կարող են կենդանի մնալ նույնիսկ արևի մասնակի ազդեցության պայմաններումՄադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Մալագայի» հետ«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բարելավվել են ենթակառուցվածքներըՄուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ» ներկայացումն առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում5 խաղափուլից հետո Հայկ Մարտիրոսյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները. «Rubinstein Chess Festival 2026»Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. ՓաշինյանԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունիԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումԷդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկինԻսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. ՆեթանյահուՀայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնիԿոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունըԻսրայելն Էրդողանին մեղադրել է Թուրքիան Սիրիայում «վտանգավոր արկածախնդրությունների» մեջ ներքաշելու համարՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿԴատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույքՀայկական ժառանգությունը նոր ձևաչափով․ Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում«Փախցնելը»՝ հին սովորույթից մինչև այսօր. երբ ավանդույթը վերածվում է բռնությանՓաշինյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթՆիկոլ Փաշինյանի ճեպազրույցըԹաթարստանի վրա ուկրաինական հարձակման հետևանքով կան տուժածներՃամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿՀյուրընկալության ոլորտի միջազգային բրենդները մուտք կգործեն Հայաստան. Parvanyan Group-ը և SHBA-ն հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինԱվելի քան 2.1 միլիարդ դրամի վնաս պետությանը. ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր հարկային իրավախախտումների դեպքերՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՎարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրըԲԸՏՄ միջամտությամբ Քարի լճի տարածքը մաքրվել է աղբիցԻրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությունն անհաջող է. ԱրաղչիԱԺ նախագահը թեթև առողջական խնդիր ունի և չի մասնակցի հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությանըԿառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի հերթական նիստըՀայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալՌուսաստանի զինված ուժերը կշարունակեն հատուկ ռազմական գործողությունըԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունըՄեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԴեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հայաստան

4851 ուսուցիչ աշխատավարձի բարձրացում կունենա

Հայաստանում 2025 թվականին կամավոր ատեստավորման  համար դիմել է 8628 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 7276-ը։ 

Նախնական տվյալներով՝ 4851 ուսուցիչ հաղթահարել է 60-100% անցողիկ շեմը և ստանալու  է բարձր աշխատավարձ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է հիմնականում էլեկտրոնային և թղթային ձևաչափով՝ նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան։ Էլեկտրոնային ձևաչափով ատեստավորում իրականացնելը հնարավորություն է տալիս ատեստավորումն անցկացնել ավելի թափանցիկ և կողմնակի ազդեցություններից զերծ պահել ուսուցիչներին։  Թղթային եղանակով  ատեստավորումը հիմնականում անցկացվում է ազգային փոքրամասնության լեզուների դասավանդողների, խմբակավարների համար, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շահառուների կրթության որակը բարձրացնելու համար։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը մանրամասնեց, որ հանրակրթության որակի ապահովման կարևոր միջոցներից  մեկը ուսուցիչների մասնագիտական  հետաքրքրության բարձրացումն է։ Հաշվի առնելով միջին արդյունքներ ցուցաբերող ուսուցիչների մասնագիտական զարգացումը՝ այս տարի 60-69% արդյունք ցույց տված ուսուցիչները նույնպես կստանան 200 000 դրամի հավելավճար մեկ դրույքաչափի համար։ Իսկ այն ուսուցիչները, որոնք 50-59% արդյունք են ցուցաբերել կամ նրանց նախորդ ատեստավորման համեմատ արդյունքը բարելավել են 15%-ով, կստանան ևս մեկ անգամ  ատեստավորմանը մասնակցելու  հնարավորություն։

«Կամավոր ատեստավորման արդյունքները  երբեմն տասնորդական միավորներով են ստացվում, որոնք կլորացնելու համար  իրավական հիմքերը բացակայում էին։ Կարգավորվել է այդ բացը՝ 0․5 միավորից բարձր լինելու դեպքում կլորացում է կատարվում՝ հօգուտ  ուսուցչի»,-ասաց հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

Այս փոփոխությունները կամավոր ատեստավորման  գործընթացը դարձնում են ավելի մասնակցային, ուսուցիչների համար՝ ավելի գրավիչ և դյուրին։ Ուսուցիչների կողմից ներկայացված առաջարկները և դիտարկումները՝ կապված ուղեցույցների  հստակեցման, թեստերի բարդության համադրելիության, հարցերի քանակի, տևողության, երկիմաստ հարցերի և մի շարք այլ թեմաների հետ, հաշվի են առնվել։ Արդյունքում բոլոր առարկաների թեստային առաջադրանքներն ամրագրվել են մեկ ընդհանուր ձևաչափով՝ ապահովելու համար տարբեր առարկաների մասնագիտական խմբերի միջև համաչափություն և համադրելիություն։ Կամավոր ատեստավորման թեստերի կազմման համար հիմք են հանդիսացել  դպրոցական  դասագրքերը։ 

Որոշ ուսուցիչներ ատեստավորման ծրագրերի հետ կապված բողոքարկել են՝ պատճառաբանելով, որ թեստերը չեն համապատասխանում դպրոցական ծրագրերին, և այդ բողոքարկման փուլը դեռ չի ավարտվել։ Հանձնաժողովի կողմից կկատարվի բողոքարկումների  վերջնական արդյունքների վերահաշվարկ և ամփոփում, որից հետո վերջնական ուսումնասիրությունից հետո կհրապարակվի պաշտոնական հրաման՝ ատեստավորման մասնակիցների վերջնական արդյունքներով։  

Հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել ավելի քան 3000 նոր ուսուցիչ, սակայն ոլորտում առկա թափուր  հաստիքների համալրման խնդիրը դեռևս ամբողջովին չի լուծվել։

«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին հնարավորություն է  տրվել աշխատել հանրակրթական դպրոցում։ 2023-2024 թվականների ընթացքում շուրջ 551 ուսուցիչ կարողացել է հաղթահարել  կամավոր  ատեստավորման անցողիկ շեմը  և շարունակել աշխատանքը, իսկ 49 ուսուցիչ ներկայում ստանում է բարձրագույն կրթություն՝ պետական բյուջեի հաշվին»,-եզրափակեց Թամարա Սարգսյանը։ 

Լուսինե Ջալալյան