Ինչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասին
Հոգեբան Սիլվիա Սևերինոն ներկայացրել է մշտապես նախկին զուգընկերների մասին մտածելու հոգեբանական պատճառները։ Vanitatis-ին տված մեկնաբանությունում նա նշում է, որ հարաբերությունների ընթացքում ուղեղը սովորում է հաճույքի հորմոնների՝ դոֆամինի և օքսիտոցինի կանոնավոր ներհոսքին, որն առաջանում է սիրելի մարդու ներկայությամբ։ Բաժանումից հետո այդ «քիմիական սնուցումը» հանկարծակի դադարում է, և ուղեղը կորցնում է իր սովորական հավասարակշռող մեխանիզմը։
Սևերինոյի խոսքով՝ հարաբերությունների ավարտից հետո մարդը կորցնում է ոչ միայն զուգընկերոջը, այլև այն բարեկեցության աղբյուրը, որն օգնում էր ուղեղին կարգավորել զգացմունքները։ Այս հանկարծակի փոփոխությունը ստեղծում է էմոցիոնալ դատարկություն, որը ուղեղը ընկալում է որպես սպառնալիք։ Արդյունքում առաջանում է «քիմիական ճգնաժամ», երբ օրգանիզմը սկսում է պահանջել նախկինում ստացած դրական զգացողությունները։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»