Վեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր աջակցությունն է հայտնել ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ «Ինչպես հայտնի է, Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրում: Այս իրադարձությունից առաջ իշխանությունն անցել է ճնշումների: Քիչ առաջ Քննչական կոմիտեում ԱԱԾ կողմից Արշակ Սրբազանի կալանավորումը դրա վառ դրսևորումն է: Սա հստակ քաղաքական հրահանգ է: Սրբազանը շինծու տեսանյութերի հրապարակումից հետո հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում:
Վարչակարգի պարագլխի հետ մի խումբ ուխտադրուժների հանդիպմանը հաջորդեց հայտարարություն, որտեղ Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն հայտնեցին Վեհափառին: Սա ևս հիստերիայի առիթ հանդիսացավ վարչակարգի պարագլխի համար: Սրանք անգամ չեն զլանում ուժայիններին՝ ծառայեցնելով սեփական նենգ նպատակներին, ապօրինի հրահանգներին: Փաշինյանն այսօր խոստովանեց, որ Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու պահանջը փոխանցվում է ԱԱԾ աշխատակիցների միջոցով: Սա ոչ այլ ինչ է, քան պետական տեռոր:
Օրվա բռնապետական ռեժիմը գործադրում է ահաբեկելու բոլոր միջոցները պետականաքանդ և եկեղեցահալած քաղաքականությանն ընդդիմացողների նկատմամբ: Վստահ եմ, որ Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեր եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը ևս»,- նշել է Դանիելյանը:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»