Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է․ Տավուշի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջան քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը Երևանում և Տավուշի մարզի տարբեր բնակավայրերում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ:
Դիլիջանի Շահումյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով և թղթե մեկական փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնեց, որ դրանք ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով, և մարիխուանայով 80 փաթեթ արդեն իսկ տեղադրել է Երևանում։ Նա հավելեց, որ «Նիսան» ավտոմեքենայում կա մեկնարկային ատրճանակ։ Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Դիլիջանի քննչական բաժին։
Քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 15-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակարանում հայտնաբերվեց թղթե փաթեթներով ընդհանուր՝ ավելի քան 90 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և կանեփի սերմեր։
«Նիսանի» խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակը` 10 փամփուշտով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...