Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալին Ութ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Գերմանիայի Իսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգեր Ճապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլից Պայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխան Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան Քաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիք Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026 Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններինՈւիթքոֆն ուղևորվել է Դոհա, որտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները«Մարդը՝ ափի մեջ» բեմադրությունը` «Արև Արենայի» բացօթյա բեմումՈստիկանության 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում»Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄԿիևը հրաժարվել է կիսվել անօդաչու թռչող սարքերի արտադրության տեխնոլոգիաներովՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանաՅակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուցԳերմանիայում Շտադե քաղաքում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքովԵթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի ԳալյանՀայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ ՊապոյանՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՀեռախոսների սև շուկայի դեմ պայքա՞ր, թե՞ քաղաքացիներին վերահսկելու մեխանիզմՀայաստանի կողմից ընտրված «Գործելով հանուն բնության» խորագիրը միայն կարգախոս չէ. այն գործողության կոչ է. Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀայտարարվել է մրցույթ Պետգույքի նախագահի պաշտոնի համարԵթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքովՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել200 հազար ռոճիկ մարդը. նոր ձայնագրություն է հրապարակվելՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՓաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնումՆիկոլ Փաշինյանը հերքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցություններըԿոյուղագծերի և հեղեղատարների կառուցում մայրաքաղաքի 35 հասցեներումՈրքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Կոչ-խնդրանքս է յուրաքանչյուրին` նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս

Սերովբե Եպիսկոպոս Իսախանյանը գրում է. «Ամեն բանի ժամանակ կա…»։

Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին ապրում է իր դժվար ժամանակներից մեկը․ ներքին տարաձայնությունները, անվստահության մթնոլորտը, իրարից օտարանալու վտանգը, վստահ եմ, ցավեցնում են մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սիրտը։ Երբեմն թվում է, թե ձայները շատ են, իսկ լռությունը քիչ, դատողությունը շատ է, իսկ սիրով խորհրդածելը՝ նվազ։ Բայց հենց նաեւ այս պահի համար է Սուրբ Գիրքը հիշեցնում մեզ. «Ամեն բանի ժամանակ կա եւ ամեն բան ժամանակ ունի երկնքի տակ»։

Այս ճշմարտությունը վերաբերում է նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որը դարերի ընթացքում անցել է ծանր փորձությունների միջով, մաքառել է դարերի հոլովույթում, սակայն մշտապես մնացել է մեր հավատքի եւ ինքնության հիմնասյունը։

Հայ Եկեղեցին մեր ոսկեղեն ժառանգությունն է, մեր հոգեւոր տունը՝ Աստծո արքայության ճանապարհին, որը բանաստեղծի բառերը կրկնելով` «դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի»։

Այսօր էլ Եկեղեցին կանգնած է մի շարք ներքին ու արտաքին տագնապների ու դժվարությունների առաջ։ Մենք մի մեծ տուն ենք, որտեղ կարող են լինել եւ կան անհամաձայնություններ, տարակարծություններ, երբեմն՝ նաեւ լարվածություն ընտանիքի անդամների միջեւ։ Ժողովողն ասում է` «Կա քարեր նետելու ժամանակը, եւ կա քարեր հավաքելու ժամանակը»։ Քարերը նետված են, պետք է գտնել քարերը հավաքելու ժամանակը։ Պահը, որքան էլ փորձություններով լի լինի, կարող է դառնալ նաեւ փոխադարձաբար իրար լսելու եւ միասնաբար լուծումներ որոնելու եւ ամենացավոտ հարցերին պատասխաններ գտնելու առիթ ու ժամանակ։

Եկեղեցու ներսում առաջացած խնդիրները պետք է լուծել ոչ թե բաժանմամբ կամ հակադրությամբ, այլ սիրո, համբերության ու միասնական պատասխանատվության ոգով։

Ըստ այդմ կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը, խաղաղություն ցանկանալ ոչ միայն խոսքով, այլ մտքով ու գործով, արագ չդատել, այլ երկար խորհել, ամեն հարցում առաջինը փնտրել ոչ թե իր եսը, այլ՝ Աստծո կամքը` «Եղիցին կամք քո…»

Կիրակի է այսօր, Տիրոջ օրն է այսօր։ Եկեք միասին կանգնենք աղոթքի՝ միմյանց համար, մեր Եկեղեցու, մեր Հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Աղոթենք, որ Աստված առաջնորդի մեզ առաջացած բոլոր խնդիրներին խաղաղության, արդարության, օրինահարգության միջոցով լուծումներ որոնելու եւ գտնելու ճանապարհով։

Թող Տերը պահի-պահպանի Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։