Տարեց տղամարդը թունավորվել է՝ հավատալով Chatbot-ի սխալ խորհրդին
Ճապոնիայի Նարա պրեֆեկտուրայում 70-ամյա մի տղամարդ թունավորվել է, երբ անտառում հավաքած սունկը սխալմամբ համարել է ուտելի՝ վստահելով արհեստական բանականությանը։ Տղամարդը մտածել էր, թե գտել է շիտակե կամ վեշենկա տեսակի սունկ, սակայն համոզված չլինելով՝ փորձել է ստուգել դրանք չաթ-բոտի միջոցով, գրում է Japan Today-ը։
Տեղական բուսաբանական այգում մասնագետները զբաղված էին և նրան խնդրել էին վերադառնալ ավելի ուշ, սակայն նա որոշել է չսպասել։ Սնկերի լուսանկարները ներբեռնելով մի նեյրոցանց, նա ստացել է պատասխան, թե դրանք «ամբողջովին անվտանգ» շիտակե կամ վեշենկա են։ Վստահելով այդ պատասխանին՝ տղամարդը տապակել է սնկերը և փորձել։ Մոտ կես ժամ անց նրա մոտ սկսվել են թունավորման ծանր ախտանշաններ, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեբախտաբար, բժիշկները հաստատել են, որ թունավորումը վտանգավոր չի եղել, և տղամարդը արագ ապաքինվել է։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»