Իմ և մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, ես էլ եմ պատգամավորի թեկնածու. վարչապետ
«Իմ կամ մյուսների անձով չի պայմանավորված մեր քաղաքական գործունեությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի են ունենում բաց, թափանցիկ և այդտեղ որոշումները կայացվում են կոլեգիալ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կան մարդիկ, որոնք չեն կարող իր ընտրական ճանապարհն անցնել կամ ՔՊ ցուցակում հայտնվելու համար իր կողմից պետք է անցնեն «զտման ճանապարհ», ասել է վարչապետ նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ ՔՊ վարչության նախագահն է, ում ձայնն ունի վճռորոշ նշանակություն, բայց դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվում են անձնական եղանակով:
«Այդ հարցերը կան, որոնք վերաբերում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, կուսակցության մասին է և կուսակցությունն ինքն է տալիս այդ հարցերի պատասխանները։ Ես պատգամավորի թեկնածու եմ և հավակնում եմ լինել նաև վարչապետի թեկնածու»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը