Մեծ Բրիտանիան զինվորների առողջական խնդիրների պատճառով՝ դադարեցրել է Ajax տրանսպորտային միջոցների օգտագործումը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերը ժամանակավորապես դադարեցրել են նոր «Այաքս» զրահապատ մարտական մեքենաների շահագործումը՝ զինծառայողների շրջանում առողջական խնդիրների մասին հաղորդագրություններից հետո, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակին։
Մեքենաների օգտագործումը երկու շաբաթով կասեցնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մոտ 30 զինվորներ դիմել են բժշկական օգնության՝ վարժանքներից հետո գանգատվելով լսողության հետ կապված խնդիրներից։
2021 թվականին անցկացված ներքին հետաքննությունը պարզել է, որ հրամանատարությունը և ՊՆ պաշտոնյաները երկու տարի գիտեին «Այաքսի» տեխնիկական խափանումների մասին, որոնք վտանգ էին ներկայացնում զինվորների համար, բայց համապատասխան միջոցներ չէին ձեռնարկել։ Լսողության հնարավոր վնասի մասին առաջին անգամ հաղորդվել է 2018 թվականի դեկտեմբերին, սակայն փորձարկումները շարունակվել են մինչև 2020 թվականի նոյեմբեր։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար