Լեգենդար «Սան Խոսե» առագաստանավից հանել են առաջին գանձերը
Կոլումբիայում ռազմածովային ուժերը իսպանական խորտակված «Սան Խոսե» առագաստանավի բեկորներից հայտնաբերել են առաջին արտեֆակտները, գրում է New York Times-ը: Գտածոների թվում են բրոնզե թնդանոթը, ճենապակյա գավաթը և երեք արծաթե մակուկինա մետաղադրամները, որոնք մի ժամանակ իսպանական գաղութների հիմնական արժույթն էին: Գործողությանը մասնակցել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն:
Առագաստանավը խորտակվել է 1708 թվականին՝ Կարտախենայից Եվրոպա գանձեր տեղափոխելիս՝ Իսպանական ժառանգության պատերազմի գագաթնակետին: Բրիտանական նավերը հարձակվել են «Սան Խոսե»-ի վրա, ինչի հետևանքով վառոդի պայթյուն է տեղի ունեցել և նավը խորտակվել է: Այդ ժամանակ այն տեղափոխում էր մոտ 200 տոննա ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր, որոնք ներկայում գնահատվում են 4-20 միլիարդ ԱՄՆ դոլար:
Կոլումբիան «Սան Խոսե»-ն համարում է ազգային գանձ և գաղտնի է պահում նավի ճշգրիտ գտնվելու վայրը։ Իսպանիան, Պերուն և Բոլիվիան ևս հավակնում են դրան, իսկ կհարա կհարա բնիկ ժողովրդի ներկայացուցիչները, որոնց հողերում էին գտնվում իսպանական հանքերը, 2018 թվականին ևս հայտնել են սեփականության նկատմամբ իրենց հավակնությունների մասին։ Գանձի լրացուցիչ մասնաբաժինը կարող է պահանջել նաև ամերիկյան Glocca Morra ընկերությունը, որը դեռևս 1981 թվականին հայտնաբերել էր նավը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»