Հոմսի հայ ընտանիքները հայտնել են, որ քաղաքի հայ բնակչությանը վտանգ չի սպառնում
Հոմսի հայ ընտանիքները հայտնել են, որ քաղաքի իրավիճակը կայուն է, իսկ հարավային թաղամասերում անվտանգության ուժեր են տեղակայվել։ Գրում է «Լուրեր»-ը։ Կիրակի՝ 2025 թվականի նոյեմբերի 23-ի առավոտյան ժամերին, Հոմսի հարավային ծայրամասերից Զայթալ ավանում տղամարդ և կին են սպանվել։ Մի քանի ժամ անց քաղաքի հարավային թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել, և ներքին անվտանգության ուժեր են տեղակայվել՝ լարված իրավիճակը վերահսկելու և քաղաքի անվտանգությունն ապահովելու նպատակով։
SANA գործակալությունը հայտնել է, որ այժմ Հոմսի հարավային թաղամասերում իրավիճակը կայուն է, և անվտանգության ուժերն իրենց հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում՝ քաղաքի բնականոն վիճակը վերականգնելու համար։
Դեպքի վայրը մոտ է «Հայկական թաղամաս» կոչվող շրջանին, սակայն ներկայումս այնտեղ հայեր չեն բնակվում։ Այն այդպես է կոչվում, քանի որ Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ մեծ թվով հայեր էին բնակվել, բայց արդեն տասնյակ տարիներ է, ինչ այդ թաղամասում հայեր չեն ապրում։ Մերձակա թաղամասերում կա մի քանի հայ ընտանիք։ Հոմսի հայ բնակիչներն ասել են, որ սպանությունը, տեղացիների խոսքով, եղել է աշիրեթների միջև ծագած ընտանեկան հարցի հետևանք։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը