Հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի միջև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
Հուշագրի նպատակն է աջակցել սպորտի բնագավառում պետական քաղաքականության և հասարակական նախաձեռնությունների համատեղ իրականացմանը, երիտասարդ մարզիկների պատրաստմանը և միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, խթանել սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիությունը, կրթական ու դաստիարակչական ծրագրերի միջոցով նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Նազիկ Ավդալյանին և ընդգծել՝ սպորտի բնագավառում առաջ գնալու և հաջողություններ գրանցելու առումով նա բազմաթիվ երեխաների ոգեշնչման աղբյուրն է. «Ուրախ եմ, որ սպորտի ոլորտում հիմնադրամ ձևավորելով՝ շարունակում եք Ձեր ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում: Լիահույս եմ՝ հուշագրի շրջանակում պետության հետ համագործակցելով՝ հատկապես մարզերում սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ կստեղծվեն»:
Նազիկ Ավդալյանն իր հերթին ընդգծել է պետության հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել հնարավորության համար. «Մենք մարզերում պրոֆեսիոնալ սպորտին միտված մեծ ռեսուրս ունենք, որը հնարավորինս զարգացնելով՝ լուրջ արդյունքներ կգրանցենք»:
Կողմերը քննարկել են նաև առաջիկա անելիքներին վերաբերող տարբեր հարցեր:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը