FPWC–ն ներկայացրել է, թե այժմ ինչ պայմաններում է ապրում տարիներ առաջ ռեստորանից փրկված արջը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ներկայացրել է, թե այժմ ինչ պայմաններում է բնակվում Նանար անունով գորշ արջը, որը իր կյանքի մոտ 13 տարին Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկում գերության մեջ անցկացնելուց հետո՝ 2017 թվականին հիմնադրամի կողմից փրկվել է Արջերի փրկության մեծ ծրագրի շրջանակում։
«Նանարը, որը ծնվել է մոտ 2003-2004 թվականներին ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ և բետոնապատ վանդակում։ Գրեթե մեկուկես տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, ինչպես նաև որևէ մասնագիտական կենդանաբուժական կամ բարեկեցիկ խնամքից, արջը բախվել էր ծանր հոգեբանական հետևանքների։
Հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը (անվերջ շրջապտույտներ, ճոճումներ)։ Մասնագիտական բնորոշմամբ՝ այս վարքն ուղղակիորեն ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման՝ առաջացած անհրաժեշտ պայմանների ու միջավայրի բացակայության հետևանքով։


Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում այդ ժամանակ սկսվել է նրա բարդ և երկարատև ապաքինման գործընթացը։ WRC-ում Նանարի համար ապահովվել է. ընդարձակ, բուսականությամբ և թաքստոցներով ազատավանդակ, որը ներառում է նաև լողավազան՝ բնական բնազդները խթանելու համար։ Ստանում է անհատականացված կերակրման ծրագիր և մշտական կենդանաբուժական ու վարքագծային հսկողություն»,– նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Կենդանին այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը և ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ՝ ձմեռային քուն է մտնում։
«Նանարի պատմությունը ոչ միայն արջի փրկություն է, այլև հստակ դաս, որ վայրի կենդանիները ժամանցի առարկա չեն կարող լինել։ Նրա ապաքինումը ցույց է տալիս փրկարար կենտրոնի կենսական դերը՝ ապահովելու երկարաժամկետ բարեկեցություն նրանց համար, ում գերել է մարդը»,- ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Հիմնադրամը հիշեցնում է, որ վայրի կենդանուն անազատության մեջ պահելն առաջացնում է ծանր հետևանքներ թե՛ կենդանու, թե՛ հասարակության և պետության համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը