Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը քանի օր է մոլեգնում է,հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՊՆ ուղղաթիռ, անօդաչու սարքեր
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը քանի օր է մոլեգնում է, Արտակարգ իրավիճակների կառավարումը չի ստացվում ՆԳՆ գերատեսչական կառույցի մոտ։ Մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհը ընդլայնում է այրվող մակերեսը, հարյուրավոր հեկտարներ այրած կրակը հասել է Գեղարքունիքի սահմանամերձ հատվածից մինչև Տավուշի անտառներ։
ՆԳՆ-ն, հասցեագրելով ֆեյսբուքյան օգտատերերի ու լրագրողների ահազանգերին, արձագանքելու համար միայն հաղորդեց արդեն մեկ շաբաթ տևող հրդեհի մասին։
Այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել շրջակա միջավայրի նախարարությունը՝ Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը հասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններ՝ այրելով խոտածածկ տարածքներ և ծառեր։
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների աշխատակիցները։ Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով մի շարք հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով։
Որոշ հատվածներում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն չոր և քամոտ եղանակը թույլ չի տվել ամբողջությամբ մարել հրդեհը, ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ այրվել են Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների որոշ տարածքներ, իսկ կրակը շարունակում է շարժվել Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան