Ջունգլիներում հայտնաբերել են մայաների առեղծվածային տախտակը՝ թաքուն խորհրդանիշներով
Ժամանակակից Գվատեմալայի տարածքում գտնվող մայաների հնագույն Նաակտուն քաղաքի պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են պատոլի խաղի եզակի տախտակ, որը ներկառուցված է եղել բնակելի շենքի հատակին։ Այս գտածոյի մասին գիտնականները գրել են Latin American Antiquity ամսագրում։ Հայտնաբերված տախտակը պատրաստված է հարյուրավոր փոքր կարմիր կերամիկական բեկորներից, որոնք կոկիկ շարված են թարմ շաղախի մեջ՝ ձևավորելով խճանկար։
Պատոլին ռազմավարական և ազարտային մեզոամերիկյան սեղանի խաղ է, որը խաղում էին մայաները, տոլտեկները և ացտեկները։ Խաղի ընթացքը հիմնված էր ռազմավարության և հաջողության համադրության վրա. խաղացողները տեղաշարժում էին իրենց խաղաքարերը խաչաձև տախտակի վրա՝ որպես խաղաքարեր օգտագործելով սև լոբու հատիկները։
Սովորաբար պատոլիի հայտնաբերված տախտակները փորագրվում կամ նկարվում էին տարբեր մակերեսների, օրինակ՝ պատերի կամ նստարանների վրա։ Սակայն Նաակտունի խճանկարային տախտակն առաջինն է իր տեսակի մեջ. այն զետեղվել է հատակը կառուցելիս, այսինքն՝ ի սկզբանե եղել է ճարտարապետության մաս և չի ավելացվել ավելի ուշ։
Պեղումները ցույց են տվել, որ տախտակը թվագրվում է մեր թվարկության մոտ V դարով (վաղ դասական շրջան), ինչը դարձնում է այն պատոլիի հնագույն և ամենամանրակրկիտ պատրաստված խաղատախտակներից մեկը։ Խճանկարի չափսերը գնահատվում են մոտ 80 × 110 սմ, ինչն ավելի մեծ է, քան նախկինում հայտնաբերված տախտակների մեծ մասը (սովորաբար՝ մոտ 40–70 սմ)։
Կառույցը, որտեղ հայտնաբերվել է տախտակը, հետազոտողների կարծիքով, պատկանել է հասարակության ունևոր անդամի. հնարավոր է՝ դա եղել է ազդեցիկ մարդու տուն կամ տեղական վարչական կենտրոն։
Գիտնականները նշում են, որ այս բացահայտումը ցույց է տալիս՝ մայաների համար պատոլի խաղը պարզապես զվարճանք չէր, այլ առօրյա կյանքի և ճարտարապետական պլանավորման նշանակալի մաս։ Տախտակի խճանկարային տեղադրումը վկայում է դրա խորհրդանշական նշանակության մասին. հնարավոր է՝ խաղային տարրն ուներ ոչ միայն ժամանցային, այլև հոգևոր կամ ծիսական գործառույթ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը