«Unbroken» ֆիլմի աստղը՝ Սփենսեր Լոֆրանկոն, մահացել է 33 տարեկանում
Կանադացի դերասան Սփենսեր Լոֆրանկոն, որը հայտնի դարձավ Անդջելինա Ջոլիի «Unbroken» ֆիլմում իր դերակատարմամբ, մահացել է 33 տարեկանում։ Այս մասին հայտնում է Forbes-ը։ Աղբյուրի տվյալներով՝ Լոֆրանկոն կյանքից հեռացել է նոյեմբերի 18-ին, սակայն մահվան պատճառները դեռևս չեն բացահայտվում։ Դեպքի հանգամանքները պարզելու համար սկսվել է քննություն։
Դերասանի մահվան մասին հուզիչ գրառում է արել նրա եղբայրը՝ Սանտինոն․ «Դու ապրել ես այն կյանքը, որի մասին շատերը միայն երազում են։ Դու փոխել ես մարդկանց կյանքը, իսկ հիմա Աստծո հետ ես։ Միշտ սիրելու եմ քեզ և կարոտելու, փղշա»։ Լոֆրանկոն կինոյում հանդես է եկել 2013 թվականին՝ «Միդլթոն» ֆիլմում։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև ամերիկացի դերասան Պիթեր Սկոլարիի մահվան մասին, ով հայտնի էր դարձել Թոմ Հենքսի հետ «Bosom Buddies» սերիալում իր խաղով։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»