Ծանր սթրեսը կարող է ռիսկ առաջացնել Քիմ Քարդաշյանի առողջության համար
Քիմ Քարդաշյանը իսկական ցնցում է ապրել, երբ պլանային զննման ժամանակ բժիշկները հայտնաբերել են ուղեղի անևրիզմ և զգուշացրել նրան, որ այն կարող է պայթել... սթրեսի պատճառով։ Եվ 45-ամյա աստղը, մեղմ ասած, շատ սթրես ունի իր կյանքում։ Քիմն առաջին անգամ այդ մասին խոսել է «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի առաջին սերիայում՝ նշելով, որ նույնիսկ բժիշկներն էին անոթում եղած ուռուցքը որակել որպես «փոքր», բայց չափազանց մտահոգիչ։ Աստղի խոսքով՝ բժիշկները վստահ են, որ խնդիրը պայմանավորված է մշտական սթրեսով։ ՄՌՏ հետազոտությունից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Քիմը հեռախոսով լաց լինում. «Ինչո՞ւ է սա ընդհանրապես տեղի ունենում»։
Վերջին սերիայում պարզվել է, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Քիմը Քորթնիին ասել է, որ խորհրդակցել է նյարդավիրաբույժի հետ, ով բացատրել է, որ ծանր սթրեսը պատռվածքի հիմնական ռիսկն է։ Իսկ սթրեսը նրա կյանքի ամենօրյա մասն է կազմում։ «Ես պատրաստվում եմ փաստաբանական քննությանը, օրական 10 ժամ սովորում եմ, նկարահանումներ եմ անում, բիզնեսներ եմ կառավարում և չորս երեխա ունեմ... Սա բոլորովին այլ մակարդակի սթրես է», - խոստովանել է նա։ Քիմը հավելել է, որ բժիշկները վստահ են, որ անևրիզմը տարիներ շարունակ այնտեղ եղել է։
Քորթնին, կարծես, ամենաշատն է անհանգստանում։ «Ես անհանգստանում եմ նրա համար։ Նա չափազանց շատ բան է անում։ Գուցե նա չպետք է միաժամանակ համատեղի իրավաբանական կարիերան, նկարահանումները և երեխաներ դաստիարակությունը»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»