Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել ՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր Դավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար Սյունիքում

Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղՊայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿԷկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին
Հայաստան

«Ռազբորկաներ» Երևանում՝ «օրենքով գողերի» մասնակցությամբ. մանրամասներ

Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:

Վ.Բ.-ն հանդիսանալով Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հզր ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունը:

Ռ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։

Գ.Հ.-ն կատարելով խմբավորման ղեկավար Ռ.Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ.Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Հ.-ն հանդիսանալով մեկ այլ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ.Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ.Պ.-ի հետ առկա վեճի մասին՝ այդ մասին հայտնել է Պ.Գ.-ին:

Այնուհետև, Պ.Գ.-ն Ռ.Պ.-ի և Վ.Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ.Բ.-ի հետ:

Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ.Բ.-ի կողմից վճարվելիք 150 հզր ԱՄՆ դոլար գումարը 70-ից 80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ:

Բացի այդ, Վ.Բ.-ն գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով, անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն:

Արդյունքում, գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հզր ՀՀ դրամ, որից 2 մլն ՀՀ դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ.Բ.-ին՝ որպես անօրինական օգուտ:

Բացի այդ, Վ.Բ.-ն Ա.Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հզր ԱՄՆ դոլար գումարի վերադարձը կազմակերպելու նպատակով, Ա.Մ.-ի հետ զրուցելու պատրվակով, վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ որպես իր նպատակին հասնելու միջոց՝ տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն:

Ի վերջո, ընդառաջ գնալով Ա.Մ.-ի խնդրանքներին՝ Վ.Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը:

2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ.Պ.-ի, Պ.Գ.-ի, Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա.Հ.-ի և Վ.Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։