3-րդ+ և 5-րդ+ ծնված երեխաներին տրվող 1 մլն և 1.5 մլն դրամ նպաստները նվազեցնում է 500 հազար դրամի
«Առաջարկում ենք, որ այս ծրագիրն իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կշարունակվի նույն տրամաբանությամբ 3-րդ և հաջորդ երեխային 50 հազար դրամնի չափով մինչև 6 տարեկանը վճարել»,- կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորասյանը՝ զեկուցելով օրենսդրական փաթեթը։ Նա հիշեցրեց, որ կարգավորումը վերաբերում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրվող պետական աջակցության ծրագրին, որը ավարտվում էր ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին։
Թորոսյանը նշեց, որ հետվճարի դրույթը, որը հաջորդ տարի հունվարի 1-ից մտցվում է, գործելու է նաև այստեղ և ըստ նրա, 50-ը դառնում է 60 հազար։ «Գումարային 6 տարում դառնում է 4 մլն 320 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ այդ ծրագրով աջակցություն է ստանում 38.816 երեխա և մինչ օրս ծրագրի վրա 51.5 մլրդ են ծախսել»,-ասաց ԱՍՀ նախարարը։
Թորոսյանը նշեց, որ ներկայում գործում է երեխայի միանվագ ծննդյան նպաստները՝ հիշեցնելով, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում տրվում է 300 հազար դրամ, իսկ 3-4-ի դեպքում 1 մլն դրամ, իսկ 1.5 մլն դրամ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում։ «Առաջարկում ենք բոլոր երեխաների ծննդի համար միանվագ օգնությունը սահմանել 500 հազար դրամ, ինչը նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում ունենում ենք աճ»,- ասաց Թորոսյանը և ցանկանում էր շարունակել միտքը, որ նոր փոփոխությամբ դրանից հետո 3-րդ և 5-րդ ից հետո ծնված երեխաներին տրվող նպաստը համապատասխան 1 մլն և 1.5 մլն դրամից իջեցվում է 500 հազար դրամ։
Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Թորոսյանին՝ նշելով, որ բոլոր դեպքում էլ աճ է լինում, քանի որ այդ երեխաների համար մինչև 6 տարեկանը գործում է նաև ամսական 50 հազարական դրամները։ ԱՍՀ նախարարն ասաց, թե առաջարկվող կարգավորությումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից և վերաբերում է նաև այս պահին հղի կանանց երեխաներին
«Երրորդ կարգավորումը բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն անկանխիկ դարձնելուն է վերաբերում»,- ասաց Թորոսյանը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան