Մասկը հարցրել է հյուրերից մեկին, թե արդյոք նա ահաբեկիչ է համարում Սաուդյան Արաբիայի արքայազնին, թե ոչ․ DM
Ձեռնարկատեր, միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր ընթրիքի ժամանակ հյուրերից մեկից հետաքրքրվել է, թե արդյոք նա Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին համարում է ահաբեկիչ, թե ոչ։ Այս մասին Daily Mail-ին հայտնել է շուրթերով կարդալու մասնագետ Նիկոլա Հիքլինգը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Մասկն արքայազնի մասին հարցը տվել է դեղագործական Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլային։ Հիքլինգը պնդում է, որ ձեռնարկատիրոջ զրուցակիցը ապշած է եղել ասվածից։
Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի, ընդգծել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում դուրս է գալիս նոր մակարդակի։ Նախագահը նշել էր, որ երկրների միջև վերջերս է պաշտպանության ոլորտում ռազմավարական համաձայնագիր ստորագրվել և այն ունի պատմական նշանակություն։
Նոյեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մի քանի հարյուր տանկ կգնի Միացյալ Նահանգներից։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»