Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ

Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության
Աշխարհ

Ուկրաինան 1 շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարձակվել է Կենտրոնական Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարանի վրա

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 20-ի գիշերը հարձակվել են Ռյազանի մարզի վրա, հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։ «Բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել մեկ ձեռնարկության տարածքում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, գնահատվում է նյութական վնասը», – գրել է Մալկովը Telegram-ի իր ալիքում։ Նա հստակեցրել է, որ բեկորներն ընկել են Ռյազանի մի քանի շրջաններում և հիշեցրել է հարձակման հետևանքների լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակելու արգելքի մասին։ Astra-ի և ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ անօդաչու սարքերի հարվածի տակ է հայտնվել Ռյազանի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որը ամենամեծն է Կենտրոնական Ռուսաստանում։ Անօդաչու սարքերի հարձակումից հետո ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։

Սա ՆՎԳ-ի վրա արդեն երկրորդ հարձակումն է մեկ շաբաթվա ընթացքում, երկրորդը՝ մեկ ամսում և երրորդը՝ աշնան սկզբից ի վեր։ Մինչ այդ այն ուկրաինական անօդաչու սարքերի թիրախ էր դարձել նոյեմբերի 15-ին, հոկտեմբերի 23-ին և սեպտեմբերի 5-ին։ Անօդաչու սարքը հարվածել է նաև օգոստոսի 2-ին, երբ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈՒ) նոր էին սկսել համակարգված կերպով հարձակվել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքի վրա։ Ռյազանի ՆՎԳ-ն պատկանում է «Ռոսնեֆտ»-ին։ 2024 թվականին այն վերամշակել է 13.1 միլիոն տոննա հումք և ապահովել Ռուսաստանում նավթի վերամշակման ընդհանուր հզորության 5%-ը։ Գործարանը վառելիք է մատակարարում Մոսկվայի տարածաշրջանին։

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ նոյեմբերի 15-ի հարձակումից հետո ՆՎԳ-ն դադարեցրել է աշխատանքը՝ նավթի վերամշակման հիմնական կայանքի շարքից դուրս գալու պատճառով, որին բաժին էր ընկնում հզորության 48%-ը, կամ տարեկան 8 միլիոն տոննա։ Մինչ այդ ձեռնարկությունն արդեն դադարեցրել էր հզորությունների մի մասի աշխատանքը։ Այսպիսով, այն ամբողջությամբ կաթվածահար է եղել, ասում էին գործակալության աղբյուրները։ Ռյազանի ՆՎԳ-ն դարձել է հինգերորդ նավթավերամշակման գործարանը, որը դադարեցրել է արտադրությունը նոյեմբերին՝ անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։ Նոյեմբերի 3-ին կասեցվել է «Ռոսնեֆտ»-ի Տուապսեի ՆՎԳ-ն, նոյեմբերի 6-ին՝ «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի ՆՎԳ-ն, նոյեմբերի 10-ին՝ Օրենբուրգի մարզի «Օրսկնեֆտեօրգսինթեզ»-ը, նոյեմբերի 11-ին՝ «Ռոսնեֆտ»-ի Սարատովի ՆՎԳ-ն։