ՄԱԿ-ը Ձմեռային օլիմպիադա 2026-ին օլիմպիական զինադադարի հաստատման մասին բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևէ ընդունել, որով կոչ է անում 2026 թվականի Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ամբողջ ընթացքում օլիմպիական զինադադար հաստատել։ «Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների մարմնավորման միջոցով» վերնագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։
«Մենք պետք է համատեղ աշխատենք սպորտը քաղաքականությունից տարանջատելու համար։ Դա նշանակում է, որ մարզիկները պետք է կարողանան ճանապարհորդել ընդունող երկրներ և մրցել, այլ ոչ թե բախվել քաղաքական դրդապատճառներով վիզաների մերժման արդյունքում տանը մնալու սպառնալիքին»,- քվեարկությունից առաջ հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրստի Քովենթրին։
Փաստաթուղթը բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադարը Օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտից հետո յոթ օր անց ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ապահովել մարզիկների, պաշտոնյաների և բոլոր մյուս հավատարմագրված անձանց անվտանգ ուղևորությունը, մուտքը և մասնակցությունը։ Բացի դրանից, բանաձևը բոլոր անդամ պետություններին կոչ է անում համագործակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ՝ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում և դրանից հետո սպորտը որպես հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղությունը, երկխոսությունը, հանդուրժողականությունը և հաշտեցումը խթանելու գործիք օգտագործելու նրանց ջանքերում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...