Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ

Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության
Աշխարհ

ԵՄ-Հայաստան վիզաների շուրջ երկխոսության առաջնահերթություններն ու գործողությունները

ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հրապարակված է։ Առաջիկայում Հայաստան կայցելի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը՝ ՀՀ գերատեսչությունների հետ տեղում հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու։ Պատվիրակությունը Գործողությունների ծրագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջին գնահատման զեկույցը կկազմի, որը նախատեսվում է հրապարակել եկող տարի՝ գարնանը։ 2026-ի երկրորդ կեսին Հայաստանում կտպվեն բիոմետրիկ անձնագրերը։ Թե որքան կարժենան դրանք, այս պահին դեռ չի հայտարարվում։ Բայց մի բան հստակ է․ բոլոր վավեր փաստաթղթերը կշարունակեն կիրառվել մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հրապարակված է։ Այժմ արդեն կոնկրետ գործողությունների փուլն է սկսվում։ Դրանք կարվեն մի քանի ուղղություններով։ Ոլորտները չորսն են՝ օրենսդրական ու գործնական կիրառման առաջարկներով։ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ավելի վաղ ներկայացրել էր  ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղությունները․

«Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, փաստաթղթերին վերաբերող համակարգերին։ Երկրորդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի, սահմանների կառավարմանը, ապաստանի համակարգերին։ Երրորդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին։ Չորրորդ խումբ հարցերը առնչվում են մարդու հիմնարար ազատություններին, հակախտրականությանը և մի շարք այդպիսի խնդիրների»։

Գործողությունների ծրագրում առանձին բաժնով տվյալների պաշտպանությունն է՝ ներառյալ կենսաչափական տվյալները։ Այս պահին Հայաստանում փաստաթղթերի անվտանգությունն այնքան էլ ապահով չէ, որոշակի խնդիրներ կան նաև կենսաչափական համակարգերի հետ կապված։ Ինչ-որ պահի դրանք դադարեցին գործելուց, քանի որ Հայաստանի կենսաչափական անձնագրերի մեջ ներդրված չիպերն աշխարհում այլևս չէին արտադրվում։

«Այս մասով մենք անցել ենք բավական մեծ ճանապարհ, պետություն-մասնավոր գործընկերության ճանապարհով ընտրվել է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ ֆրանսիական «Ինգրուպ»-ը՝ պետության համար որպես մասնավոր գործընկեր, որպեսզի համատեղ՝ պետություն-մասնավոր ջանքերով մենք կարողանանք ներդնել»։

Երկրորդ փուլում արդեն փաստաթղթերի պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի արդյունավետ ներդրումն է՝ ներառյալ բավարար ֆինանսական և մարդկային ռեսուրսների ապահովումը, ինչպես նաև համապատասխան ուսումնական ծրագրերը։

Ազատ վիզային ռեժիմը որոշակի միգրացիոն վտանգներ կարող է առաջացնել, քանի որ դա հնարավորություն է ավելի հեշտ այցելելու ԵՄ երկրներ։ Այդ հարցը մեկնաբանում է ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը․

«Պետք է անպայման ընդգծել, որ ազատ վիզային ռեժիմ նշանակում է C տեսակի վիզայի պահանջի չեղարկում: Սա նշանակում է 180 օրվա ընթացքում 90 օր օրինական կերպով գտնվելու հնարավորություն Շենգեն գոտու անդամ պետություններում»։

Վիզաների հետագա ազատականացման հնարավոր ազդեցության նախնական գնահատմամբ՝ վիզաների մերժման մակարդակը գրեթե անփոփոխ է մնացել 2019-2023 թթ․, մինչդեռ այդ ժամանակահատվածում տրամադրված վիզաների ընդհանուր թիվն աճել է 36 %-ով։ 2024-ի վերջին տվյալները ցույց են տալիս, որ մերժումների մակարդակը մնացել է կայուն՝ 12,4 %, իսկ վիզայի դիմումների թիվն աճել է՝ 2023-ի 80.356-ից 2024-ին հասնելով 100.352-ի։

Ըստ Գործողությունների ծրագիր ներառված տվյալների՝ ԵՄ-ում անօրինական կերպով գտնվող և ձերբակալված ՀՀ քաղաքացիների թիվը 2019-ի 2․150-ից 2023-ին հասնել է 2․295-ի։ ԵՄ-ում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նույնպես փոքր-ինչ աճել է՝ 2019-ի 4․655-ից 2024-ին հասնելով 5․125-ի (6․110՝ 2023-ին)։

Ծրագրով ակնկալվում է, որ պետք է ամբողջությամբ ապահովվի և կիրառվի ԵՄ-ի և Հայաստանի միջև հետընդունման մասին համաձայնագրի իրականացումը։ Կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելում և դրանց դեմ պայքար․ սա գործողությունների ծրագրի հերթական ոլորտն է։ Քրեական գործերով դատական գործակցություն իրավապահ մարմինների հետ։ Տվյալների պաշտպանությունը ևս ուղենշային է։ Վիզաների ազատականացման ճանապարհին կարևոր է բիոտմետրիկ անձնագրերի հարցը։ Այդ ուղղությամբ համալիր աշխատանքը սկսվել է ընթացիկ տարվա ապրիլի 25-ից։ 

Անձը հաստատող փաստաթուղթը մարդու իրավական կարգավիճակի վկայությունն է՝ ասում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը․

«Անձի իրավական կարգավիճակի պատասխանատուն, տվողը ՀՀ-ն է՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այսինքն` որևէ պատահական այցելություն մասնավորի գրասենյակ անձը հաստատող փաստաթղթի վերաթողարկման նպատակով ենթակա չէ բավարարման, մինչև նախօրոք դիմումատուն հատուկ հատկացված կարգով և հարթակի միջոցով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաստատումը չստանա»։

«Երբ առաջին անգամ անձը ստանա իր բիոմետրիկ անձնագիրը կամ նույնականացման քարտը, կամ այլ տեսակի փաստաթուղթ, կհամարենք, որ պետությունն արդեն վավերացրել ու հաստատել է պրոֆիլը, որ Պողոսյան Պողոսը և այս դիմումատուն նույն անձն են։ Դրանից հետո արդեն անձը կարող է ազատորեն շփվել մասնավորի մեր գործընկերների հետ և հաջորդ անգամները փոխանակել անձնագիրը առանց հավելյալ բարդությունների։ Նշեմ, որ սա բարդություն չէ, այլ տվյալները մաքրելու և վավերացնելու միակ ձևն է»։

Կկատարելագործվի նաև ՀՀ-ում օրինական կերպով բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրանցումը կարգավորող իրավական դաշտը։ Քաղաքացիների իրավունքները, ներառյալ փոքրամասնությունների պաշտպանությունը, ևս շեշտադրվում է։ Փաստաթղթում ընդգծվում է ԼՂ-ից տեղահանվածների սոցիալ–տնտեսական ինտերգումը՝ համապատասխան քաղաքականությունների արդյունավետ իրականացումը։