Ձևական գործարքների միջոցով ավելի քան 110 միլիոն ՀՀ դրամի անշարժ գույքերի հափշտակության և փողերի լվացման մեջ մեղադրվող 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Գ. Մ.-ն, մի շարք անձանց օժանդակությամբ, 2021 թվականի ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 58.990.317 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 256,3 քմ մակերեսով ոչ բնակելի անշարժ գույքը, իսկ Գ․ Մ․-ին օժանդակած անձինք, նպատակ ունենալով քողարկել հիշյալ գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը, ձևական գործարքների միջոցով այն գրանցել են տարբեր անձանց անուններով և օրինականացրել:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է որ Գ. Մ.-ն, Հ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, հափշտակել է Երևան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող, առանձնապես խոշոր չափերի՝ 51.886.590 ՀՀ դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Մասնավորապես՝ հիշյալ հողամասի վերաբերյալ կազմվել է կեղծ կադաստրային գործ, որում, ի թիվս այլնի, դրվել են հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագիր և Հ. Ա.-ի հետ փոխկապակցված անձի անվամբ սեփականության իրավունքի կեղծ վկայական: Արդյունքում՝ Գ. Մ.-ն և Հ. Ա.-ն ձեռք են բերել կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հափշտակված վերը նշված հողամասը փաստացի տնօրինելու և օգտագործելու հնարավորություն:
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Գ. Մ.-ին և Հ․ Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գ․ Մ․-ին օժանդակելու և փողերի լվացման համար նույն օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) մեղադրանքներ են ներկայացվել ևս երկու անձանց:
Վերը նշված երկու անշարժ գույքերի վրա արգելանք է դրվել պատճառված վնասի՝ ավելի քան 110 միլիոն ՀՀ դրամի չափով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները