Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-ից 18-ը
Բացահայտվել է 132 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️54 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️ 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️4-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
☑️3-ական դեպք՝ շորթման, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել է համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է․ 7-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան