Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիս համայնքի ղեկավար
Մասիսի ավագանին նոյեմբերի 17-ին համայնքի ղեկավար է ընտրել Նորայր Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մասիսի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու 15 անդամի կողմ ձայներով։ ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցությունը, որը Մասիսի ավագանիում ունի 12 մանդատ, նիստին չի մասնակցել։ Նորայր Հակոբյանի օգտին կողմ են քվարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի խմբակցության 14 անդամները և ավագանու մեկ անկախ անդամը։
Հիշեցնենք, որ Մասիսի համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը Երևանի քրեական դատարանի դատավճռով հոկտեմբերի 23-ին դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճռի հրապարակման պահին Դավիթ Համբարձումյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Նա Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 28-ին և անմիջապես կալանավորվել էր։ Հոկտեմբերի 31-ին Համբարձումյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ դիմել է, որպեսզի դադարեցվեն Մասիս համայնքի ավագանու անդամի իր լիազորությունները։
Դավիթ Համբարձումյանին 2018 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։
2018 թվականի հուլիսին Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր, սակայն 2 ամիս անց ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործի նախաքննությունն ավարտվել էր 2019 թվականի փետրվարին։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին