Հում հավի միսը լվանալը կարող է մահացու լինել մարդկանց համար
Հում հավի միսը լվանալը կարող է մահացու լինել մարդկանց համար, հաղորդում է 9news.com-ը՝ հղում անելով Ավստրալիայի Սննդի անվտանգության տեղեկատվության խորհրդի (FSIC) ներկայացուցիչներին։ «Անկախ նրանից, թե ինչ կարող եք լսել առցանց կամ տեսնել բլոգներում, հում հավի միս լվանալը միֆ է, որը միայն մանրէներ է տարածում խոհանոցում», - ասել է Խորհրդի փոխնախագահ, դոցենտ Ջուլիան Քոքսը:
Փորձագետը պատմել է, որ հավի մսի վրա կարող են մնալ ախտածին միկրոօրգանիզմներ, ներառյալ սալմոնելլան և աղիքային ցուպիկը։ Թռչնամիսը տնային խոհանոցում լվանալիս բակտերիաները «տարածվում» են բոլոր մակերեսներին, ինչը մեծացնում է մահացու թունավորումների ռիսկը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ վտանգավոր սովորությունից, քանի որ արտադրություններում հավի միսն անցնում է անհրաժեշտ սանիտարական մշակում։ Տնային պայմաններում անհրաժեշտ է այն միայն ջերմային մշակման ենթարկել։
Փորձագետները հիշեցրել են հում հավի հետ շփվելուց հետո ձեռքերն ու մակերեսները մանրակրկիտ լվանալու անհրաժեշտության մասին։ Նրանք նաև խորհուրդ են տվել միսը հալեցնել միայն սառնարանում կամ միկրոալիքային վառարանում, թույլ չտալ դրա շփումը պատրաստի ուտեստների հետ, հատկապես նրանց, որոնք օգտագործելուց առաջ կրկնակի ջերմային մշակման չեն ենթարկվելու, ինչպես նաև օգտագործել առանձին տախտակներ և այլ սպասք՝ հում թռչնամիսը մասնատելու և պատրաստելու համար։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը