Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Նոյեմբերի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 519 դեպք, որից 246-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 159, փլուզման, կեղծ ահազանգի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, բնական հրդեհի՝ 3, թունավորման, ինքնասպանության փորձի՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 25 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 122, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ:
Մանրամասները՝ ՀՀ ՆԳՆ կայքում


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին