Սինթիա Էրիվոն շոկային կերպարով հայտնվեց ֆիլմի պրեմիերային
Բրիտանացի դերասանուհի և երգչուհի Սինթիա Էրիվոն Wicked ֆիլմի պրեմիերային ներկայացել է համարձակ ու շատ բաց հագուստով, ինչը անմիջապես դարձավ քննարկումների թեմա միջազգային մամուլում։ Page Six-ի հրապարակած լուսանկարներում երևում է, որ Օսկարի թեկնածու 38-ամյա Էրիվոն ընտրել էր Vivienne Westwood-ի սև զգեստ, որի կիսաթափանցիկ կորսետը և ծաղկային դետալները հատուկ ընդգծում էին կերպարի էքստրավագանտությունը։ Զգեստի աջ կողմում առկա էր լիովին թափանցիկ հատված, որտեղից տեսանելի էր, որ դերասանուհին չէր կրում ներքնազգեստ։
Կերպարը ձևավորողները լրացրել էին լայն սև չոկերով, ատլասե ժապավեններով և Tiffany & Co.-ի երկար, շքեղ ականջօղերով՝ դարձնելով ամբողջ look-ը առավել սադրիչ և բարձր նորաձևության համադրված քայլք։ Մեդիան շեշտում է, որ Էրիվոն շարունակում է նախընտրել համարձակ, սահմաններ չճանաչող հագուստներ՝ ասպարեզում հասնելով բարձր ուշադրության։ Հոկտեմբերին դերասանուհին հայտնվել էր Harper’s Bazaar-ի ֆոտոշարում նույնպես բաց կերպարով՝ կեցվածք ընդունելով թափանցիկ սև զուգագուլպաներով և բաց կրծքով, ինչը նույնպես լայն արձագանք էր ստացել։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»