Արքայազն Հարրիի և Մեգանի ներկայությունը Քրիս Ջենների Բուքինգհեմյան պալատում կայացած երեկույթին համարվել է «անճաշակ»
Բուքինգհեմյան պալատի ներքին աղբյուրները ցնցված էին արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի ներկայությամբ Քրիս Ջենների 70-ամյակի երեկույթին և կարծում են, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ զույգը չպետք է վերադառնա թագավորական ընտանիք, հաղորդում է Page Six-ը։ «Դա այնքան անճաշակ է», - ասել է պալատի մի աղբյուր, որը աշխատում է թագավորական ընտանիքի հետ։
Սասեքսի դուքսն ու դքսուհին երեկոյան սև զգեստներ էին հագել և միացել են Հոլիվուդյան աստղերին միլիարդատեր Ջեֆ Բեզոսի և նրա կնոջ՝ Լորեն Սանչեսի կողմից շաբաթ երեկոյան Բևեռլի Հիլզի իրենց 165 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը կազմակերպված երեկույթին։
Հյուրերի թվում էին Բիյոնսեն և Ջեյ Զին, Մարթա Ստյուարտը, Մրայա Քերին, Օփրա Ուինֆրին, Փարիզ Հիլթոնը, Ադելը և ամբողջ Քարդաշյան ընտանիքը։ «Դա իսկապես ցույց է տալիս, որ Հարրին լիովին կտրված է ընտանիքի մնացած անդամներից։ Այս մարդիկ կարող են աստղեր լինել Ամերիկայում, բայց նրանց ցուցադրական շքեղությունը հակասում է այն բանին, ինչ փորձում է անել արքայազն Ուիլյամը», - հավելել է աղբյուրը։
Հյուրերի թվում էր նաև Մարկ Ցուկերբերգը, որի հետ Հարրին և Մեգանը լարված հարաբերություններ ունեն։ Հունվարին զույգը քննադատել է միլիարդատիրոջը «գլոբալ հոգեկան առողջության ճգնաժամին նպաստելու» համար, այն բանից հետո, երբ Մետան վերացրեց փաստերի ստուգումը և խոսքի ազատության սահմանափակումները։ Ցուկերբերգի կողմից Facebook-ի՝ խոսքի ազատության իր սկզբնական քաղաքականությանը վերադառնալու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց, Հարրին և Մեգանը հայտարարություն հրապարակեցին Archewell Foundation կայքում՝ մտահոգություն հայտնելով «ատելության խոսքի նորմալացման» վերաբերյալ։
Զույգի երեկույթին հայտնվելը նաև ընդգծում է նրանց սերտ ինտեգրումը Հոլիվուդին. Բեզոսի ընկերությունը՝ Amazon MGM-ը, թողարկում է Մեգանի Close Personal Friends ֆիլմը, որտեղ նա կխաղա էպիզոդիկ դեր։ Աղբյուրները նշել են, որ սա չի նշանակում, որ Մարքլը լիովին վերադառնում է դերասանական գործունեությանը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»