Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ԶԼՄ ներկայացուցիչների ճգնաժամային հաղորդակցության և լրատվության ապահովման կարողությունների զարգացումն ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

ՆԳ նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համագործակցությամբ՝ հոկտեմբերի 25-ից 26-ը Ծաղկաձորում անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցում էր զանգվածային լրատվամիջոցների 25 ներկայացուցիչ։

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը բացման խոսքում նշել է, որ վերապատրաստումը կարևոր հարթակ է համախմբելու ջանքերն ու կիսվելու փորձով, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ ձևավորելու համակարգային մոտեցումներ:

Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի խոսքով՝«Համայնքների բարօրության և դիմակայունության բարձրացման համար հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի։ Այդ տեսանկյունից լրագրողների դերն անգնահատելի է բնակչությանը վստահություն ներշնչելու, իրազեկ ու տեղեկացված լինելու, մարդկանց օգնելու գործում: ՀՀ կառավարության և Եվրոպական Միության գործընկերության շրջանակում մենք աշխատում ենք հանրային հաղորդակցության ամրապնդման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր ոք ժամանակին, ճշգրիտ և օգտակար տեղեկության հասանելիություն ունենա»։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը մասնակիցներին ծանոթացրել է վերապատրաստման ծրագրին և հիմնական ուղղություններին։
Խոսելով հանրության հետ ՆԳ նախարարության հաղորդակցման մոտեցումների և որդեգրած քաղաքականության մասին՝ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ հանրության շրջանում վստահության ձևավորման ու պահպանման հիմքում պատասխանատու և թափանցիկ հաղորդակցությունն է։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության որդեգրած մոտեցումներով և միջազգային փորձով է կիսվել Արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Աթրին. «Մենք բարձր ենք գնահատում հաղորդակցության, ճշգրիտ տեղեկատվության և բնակչության իրազեկման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները և աջակցում ենք Հայաստանի կառավարությանը՝ լրագրողների հետ համագործակցությունը շարունակական դարձնելու միջոցով ապահովել իրազեկված հանրություն և կայուն համայնքներ»:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներն ու միգրացիոն գործընթացներում ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկություններն է ներկայացրել Ծառայության պետ Նելլի Դավթյանը. «Այս օղակում կանխարգելիչ գործունեություն ծավալելը և կառուցողական հարաբերություններ ունենալը, հարցերից չխուսափելը, նույն երևույթին տարբեր տեսանկյուններից անդրադառնալը կարևոր նշանականություն ունի երկարաժամկետ և որակյալ մեդիաբովանդակություն ձևավորելու հարցում»։

Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ճգնաժամային հաղորդակցության մոդելն ու ընթացակարգերը. «Ներկայացվող օրինակների միջոցով ուսումնասիրել ենք, թե զանգվածային լրատվամիջոցները ինչպես կարող են դառնալ արդյունավետ և պատասխանատու գործընկերներ՝ կիրառելով ամբողջ գործիքակազմը , որոնք ուսուցանել ենք վերապատրաստման դասընթացների ընթացքում»։

Մասնակիցներն ուսումնասիրել են նաև հոգեբանական տոկունության բաղադրիչները․ ներկայացվել են արտակարգ իրավիճակներում հաղորդակցման պատասխանատուների վարքային փոփոխությունները, սթրեսին դիմակայելու մեթոդները։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը Կիբեռհիգիենա թեմայի շրջանակում ներկայացրել է լրագրության ոլորտում տեղեկատվության անվտանգության կարևորությունը։ Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ֆիշինգային նամակների օրինակներ, ծանոթացել դրանք տարբերելու մեթոդներին։ Դասընթացը հնարավորություն էր նաև ճգնաժամային հաղորդակցության շրջանակում արհեստական բանականությունն օգտագործելու հմտությունները զարգացնելու առումով։

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության իրավաբանական բաժնի աշխատակիցը ներկայացրել է իրավական պաշտպանության և ապաստանի տրամադրման գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ինչպես նաև անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու գործում լրագրողի դերը:

Դասընթացի թեմաների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։