Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Այո, խնդիրներ կան, բավական կան, ոչ ոք չի ժխտում. Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևերն ու տեղերը կան. կարգալույծ քահանա

«Ասեցի չգրեմ, բան չասեմ, մեկ է` էսպես ասելով բան չի փոխվելու։ Բայց դե չի էլ ստացվում չգրել։ Ինչ-որ գրում եմ, գուցե վերջում շատ էմոցիոնալ թվա, բայց գրում եմ այն, ինչ մտածում եմ և զգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երեք տարի առաջ կարգալույծ արված քահանա Տեր Մեսրոպ Խունոյանը։

Նա պատմում է.

«Ես նախկինում եղել եմ քահանա, Տեր Մեսրոպ քահանա Խունոյան։ Ձեռնադրվել եմ 2018 թվականին, հունիսի 10-ին։ Ի դեպ` իմ ու օծակիցներիս 40-յա պահեցողության ընթացքում էր, որ տեղի ունեցան Վեհարանի գրավման դեպքերը։ Հրամանով կարգալույծ եմ եղել 2022 թվ.-ին, հատուկ շեշտում եմ` ԻՄ ԴԻՄՈՒՄԻ համաձայն։ Դրա համար ունեցել եմ իմ պատճառները։ Դիմումս գրել եմ 2021 թվ.-ի ամռանը։ Այդ ընթացքում և' Վեհափառը, և' Կարգապահական հանձնախումբը մի քանի անգամ կանչել են, ես գնացել եմ։ Թե ինչի համար եմ, ի վերջո, այդքան զրույցներից հետո դուրս եկել, դա արդեն ես գիտեմ, ոչ մեկին չի վերաբերվում։ Հիմա գտնվում եմ Ֆրանսիայում, իմ համեստ ծառայությունն եմ բերում այստեղի եկեղեցիներից մեկում։

Ասածս ինչ է։ Հիմա ի՞նչ, վերցնեմ, գրավեմ այստեղի եկեղեցիներից մեկը, ինձ հայտարարեմ այդտեղի քահանա, ասեմ` կաթողիկոսը իրավունք չունի ինձ կարգալույծ անել, ծեսեր անեմ, ու ժողովրդին տանեմ «փրկությա՞ն»...

Իհարկե չեմ անի։

1). Մենք քարոզում ենք խոնարհություն, և պիտի անձնական օրինակ էլ տանք։ Որովհետև առանց անձնական օրինակի, խոսքերը դատարկություն են։ Քրիստոս ինքն էր անձնական օրինակով քարոզում։

Ո՞ւր է խոնարհությունը, եթե ես վերոնշյալով շարժվեմ։

2). Մենք ձեռնադրվում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնված Սուրբ Մյուռոնով, ձեռնադրվում ենք նրա օրհնությամբ, նրա ձեռքով ձեռնադրված եպիսկոպոսի ձեռամբ, ձեռնադրությունից հետո ստանում ենք նրա օրհնությունը, համբուրում Աջը, բայց հանկարծ, ինչ-որ պահի որոշում, որ նա իրավունք չունի կարգալույծ անելու։ Տրամաբանական հարց...

3). Մենք քարոզում ենք Սեր, նույնիսկ թշնամու հանդեպ, ինչպես որ Աստվածաշնչում է գրված։ Բայց ո՞ւր է սերը, երբ նույնիսկ մեր եղբորը չենք սիրում ինչպես մեր անձը, ինչպես որ նշում է Աստվածաշնչում որպես ամենամեծ պատվիրաններից մեկը։

4). Մենք ուզում ենք, որ մարդիկ գան եկեղեցի, որովհետև այնտեղ է նրանց փրկությունը, բայց ինքներս մեզ դուրս ենք շպրտում փրկության դռնից` մեզ հետ կործանելով նաև մի մեծ հատված հավատացյալների։

5). Մենք քարոզում ենք միասնություն, Հայրենիք, բայց ինքներս պատճառ ենք դառնում, որ թշնամին մեր իսկ ձեռքերով քաոսի վերածի հենց մեզ, ու որպես խաղալիք կառավարի ու խաղա այն խաղը, որն այդ պահին սիրտը ուզում է։

6). Մենք քարոզում ենք, որ պետք է հարգել այն եկեղեցին, որը մեզ` հոգևորականներիս որպես նոր մարդ ծնել, սնել, հասունացրել և ճանապարհել է դեպի կյանք, բայց ինքներս, որպես իսկական ուրացող, յուրահատուկ Բրուտոս, ուրանում, թիկունքից ամենամեծ հարվածն ենք հասցնում։

7). Աստվածաշնչում ասվում է, որ կայսրինը տանք կայսրին, Աստծունը` Աստծուն։ Իսկ մենք վերցրել ու Աստծունն էլ ենք տալիս կայսրին։ Մի «կայսրի», որի միակ առաքելությունը ոխերիմ թշնամու ոտքերի տակ հլու հնազանդ ծառայելն է, մեր ամեն ինչը մեծ սկուտեղի վրա նրա ոտքերի տակ փռելն է, ով ինքն իրեն («կայսրը») նմանեցնում է Քրիստոսին ու էլ չեմ էլ ուզում թվարկել, թե ինչեր։

Հ. Գ. Այո, խնդիրներ կան, բավական կան, ոչ ոք չի ժխտում։ Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևերն ու տեղերը կան։ Ես միշտ մնալու եմ իմ եկեղեցու` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակը, միշտ մնալու եմ ՀԱՅ, միշտ իմ հնարավորությունների չափով ծառայելու եմ եկեղեցուն, ով ինձ ծնել, սնել, մեծացրել ու ճանապարհել է կյանք, ու ամեն ինչ անելու եմ, որ իմ պատճառով եկեղեցու մեջ բաժանում ՉԸ' լինի։ Ու երբեք չեմ ընդունելու այն «կայսերը», ով ծառայում է իմ, իմ հարազատների, իմ ունեցածի միայն մահը ցանկացող ոխերիմ թշնամուն»։