Ամազոնում դեռ ապրում են աշխարհից կտրված ցեղեր
Թոմաս Անես Դոս Սանտոսը աշխատում էր Պերուի Ամազոնի մի փոքրիկ բացատում, երբ լսեց անտառում մոտեցող քայլերի ձայներ։
Նա հասկացավ, որ շրջապատված է և քարացավ։
«Մեկը կանգնած էր՝ նետը նշան բռնած», - պատմում է նա։ «Ինձ մնում էր միայն փախչելըլ»,- ծիծաղելով ասում է նա։
Նա դեմ առ դեմ հանդիպել էր Մաշկո Պիրո ցեղախմբի ներկայացուցիչների հետ։ Տասնամյակներ շարունակ Թոմասը, որը ապրում է Նուևա Օվկիանիա փոքրիկ գյուղում, գործնականում հարևան էր եղել այս վայրի ժողովրդին, որոնք խուսափում են օտարների հետ շփումից։ Մինչեւ վերջերս նա հազվադեպ էր տեսել նրանց։
Մաշկո Պիրո ցեղը նախընտրում է ապրել աշխարհից կտրված։ Նրանք որսի են գնում նետ ու աղեղներով։ Նրանք իրենց անհրաժեշտ ամեն ինչ հայթհայթում են Ամազոնի ջունգլիներից։ «Նրանք սկսեցին շրջանցել եւ սուլել, ընդօրինակելով կենդանիներին, տարբեր տեսակի թռչունների»,- հիշում է Թոմասը եւ շարունակում. «Ես անընդհատ ասում էի. «Նոմոլե» (եղբայր), բայց նրանք շարունակեցին հետապնդել ինձ եւ ես վազեցի դեպի գետը»։
Survival International իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում ասվում է, որ աշխարհում մնացել է առնվազն 196 այսպես կոչված «անկոնտակտ խմբեր»։ Մաշկո Պիրոն համարվում է ամենամեծը։ Զեկույցում ասվում է, որ այս խմբերի կեսը կարող է անհետանալ հաջորդ տասնամյակում, եթե կառավարությունները ավելին չանեն նրանց պաշտպանելու համար։
Պնդվում է, որ ամենամեծ ռիսկերը ծառահատումներից, հանքարդյունաբերությունից կամ նավթի հորատումից են։ Անկոնտակտ խմբերը չափազանց խոցելի են հիմնական հիվանդությունների նկատմամբ, ուստի, զեկույցում ասվում է, որ սպառնալիք է ներկայացնում ավետարանչական միսիոներների և սոցիալական ցանցերի բլոգերների հետ շփումը։
Վերջերս Մաշկո Պիրո ցեղախմբի ներկայացուցիչները սկսել են ավելի ու ավելի հաճախ մոտենալ բնակավայրերին։
Սանտոսի գյուղը փոքր է, բաղկացած յոթ կամ ութ ընտանիքից, որոնք զբաղվում են ձկնորսությամբ։ Այն գտնմվում է Պերուի Ամազոնի սրտում՝ Տաուհամանու գետի ափին, նավակով մոտակա բնակավայրից 10 ժամվա հեռավորության վրա։
Տարածքը չի ճանաչվում որպես անկոնտակտ խմբերի համար պաշտպանված արգելոց, և այստեղ գործում են անտառահատման ընկերություններ։
Թոմասն ասում է, որ երբեմն անտառահատման մեքենաների աղմուկը լսվում է ցերեկ ու գիշեր, և Մաշկո Պիրո ժողովուրդը տեսնում է, թե ինչպես է իրենց անտառը խաթարվում եւ ոչնչացվում։
Նուևա Օվկիանիայում մարդիկ ասում են, որ իրենք կոնֆլիկտների մեջ են։ Նրանք վախենում են Մաշկո Պիրոյի նետերից, բայց նաև խորը հարգանք ունեն անտառում ապրող իրենց «եղբայրների» նկատմամբ և ցանկանում են պաշտպանել նրանց։
«Թող նրանք ապրեն այնպես, ինչպես ապրում են, մենք չենք կարող փոխել նրանց մշակույթը։ Ահա թե ինչու ենք մենք հեռավորություն պահպանում», - ասում է Թոմասը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...