Կիրա Նայթլին արգելել է իր դուստրերին մուտք գործել սոցիալական ցանցեր. «Սա վախեցնող և չկարգավորվող տարածք է»
Դերասանուհի Կիրա Նայթլին բացահայտ խոսել է այն մասին, թե ինչպես է պաշտպանում իր դուստրերին՝ 10-ամյա Էդիին և 6-ամյա Դելիլային, սոցիալական ցանցերի ազդեցությունից: BBC Radio 4-ի հետ զրույցում 40-ամյա աստղը խոստովանել է, որ տանը խիստ կանոն ունի՝ «ոչ մի գաջեթ, ոչ մի սոցիալական ցանց»:
«Ես դա շատ վախեցնող եմ համարում, քանի որ սոցիալական ցանցերը չկարգավորվող տարածք են: Եվ ես ուզում եմ պաշտպանել իմ երեխաներին այդ վայրերից», - ասել է Նայթլին:
Դերասանուհու խոսքով՝ իրենց տանը գործում է «ոչ մի սոցիալական ցանց» սկզբունքը: «Նրանք չեն կարող օգտագործել սարքեր, եթե մենք չտեսնենք, թե ինչ են նրանք նայում»:
Նայթլին, որը դուստրերին մեծացնում է իր ամուսնու՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ, խոստովանել է, որ վստահ չէ, թե որքան ժամանակ կարող է պահպանել այս կանոնը, հաշվի առնելով, որ տեխնոլոգիան «ամենուրեք» է: Երբ հաղորդավարուհի Աննա Ֆոսթերը հարցրել է, թե ինչպես է դերասանուհին հաղթահարում «հասակակիցների ճնշումը», Քեյրան նշել է, որ դա դեռևս խնդիր չէ՝ շնորհիվ իր երեխաների դպրոցի։ «Մենք ընտրեցինք մի դպրոց, որը խրախուսում է սոցիալական ցանցերից զերծ մանկությունը։ Այնտեղ ծնողների մեծ մասը նույնն է անում, և մենք համաձայն ենք, որ դա ճիշտ ուղին է»։
Դերասանուհին ընդգծել է, որ յուրաքանչյուր ծնողի վերաբերմունքը սոցիալական ցանցերի նկատմամբ տարբեր է, բայց հույս ունի, որ ապագայում երեխաների առցանց տարածքի վերաբերյալ պաշտոնական կարգավորումներ կլինեն։ «Հիանալի կլիներ, եթե որոշ կանոններ լինեին, որպեսզի դա միայն ծնողների ուսերին չընկնի»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը