Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Սպորտ

Ազգային հավաքականը չպետք է տրամպլին լինի ֆուտբոլիստի համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլն  անցնում է նոր մարզչի ղեկավարությամբ ու նոր մարտահրավերները հաղթահարելու հեռահար նպատակով: Ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո քիչ դարպասապահների է հաջողվում ամրագրել իրենց տեղը թիմի հիմնական կազմում: Սակայն աշխարհի առաջնության որակավորման փուլում Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականների հետ խաղերում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանած դարպասապահը՝ Հենրի Ավագյանը, իր խաղով ցույց տվեց, որ թիմի հիմնական կազմում իր տեղն ամրագրելու լուրջ ներուժ ունի։ 

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ու Երևանի «Փյունիկ»-ի դարպասապահ Հենրի Ավագյանը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի ազգային թիմի հեռանկարների ու հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ համագործակցության մասին:

- Հենրի, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար: Սկսելով ամենասկզբից՝ խնդրում եմ պատմեք, թե ինչպե՞ ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով: 

- Ֆուտբոլը սկսել եմ սիրել մանկուց ու շատ եմ սիրել հենց սկզբից: Բայց փոքր տարիքում մտքովս չէր էլ անցնում, որ դարպասապահ եմ դառնալու: Մինչև 12 տարեկանը կենտրոնական կիսապաշտպան էի, հետո միայն ինչ-ինչ հանգամանքների բերումով դարձա դարպասապահ: Շատ տարիներ առաջ դպրոցներում հատուկ մասնագետներ էին գալիս ու ընտրում էին տաղանդավոր երեխաների, որոնք ֆուտբոլ են խաղում: Դա մոտ 20 տարի առաջ էր, ու երբ նման առաջարկ ստացա, մեծ ոգևորվածությամբ պատմեցի տանը: Դրանից հետո ծնողներս համաձայնեցին ինձ տանել ֆուտբոլի: Իմ առաջին ակումբը եղել է «Միկա»-ն: Հիմա կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարզիչներին ու մասնագետներին, որոնց հետ աշխատել եմ այդ տարիներին, հատկապես Հակոբ Մկրյանին: Քանի որ հիմա ես այսպիսինն եմ նաև նրանց շնորհիվ: Բացի ֆուտբոլային գիտելիքներից, նրանք  ինձ սովորեցրել են նաև մարդ լինել ու տվել են մարդկային այն որակները, որոնք այժմ շատ եմ կարևորում: 

- Իսկ ինչպե՞ ս եղավ, որ կիսապաշտպանությունից գնացիք հետ`դարպասը պաշտպանելու: 

-Տարիներ առաջ` ձմեռային խաղային մի օր, երբ խաղում էինք տարիքով ավելի մեծ տղաների հետ, մեր դարպասապահը հիվանդ էր ու չէր եկել խաղին: Ու մեր մարզչի որոշմամբ՝ այն ֆուտբոլիստը, որը հիմնական կազմում չէր լինելու, կանգնելու էր դարպասին: Երկրորդ կեսում իմ իսկ խնդրանքով կանգնեցի դարպասին ու ինձ մոտ, կարծես, ստացվեց, քանի որ մի քանի լավ գնդակներ որսացի: Այս ամենը տեսավ մարզիչն ու առաջարկեց մնալ այդ դիրքում: Ես էլ, որպեսզի մարզչի խոսքը չմերժեմ, ամոթից համաձայնեցի: 

- Իսկ արդյոք ունեցե՞լ եք ինչ-որ հանդիպում, ինչ-որ տարիքում, որը, ըստ Ձեզ, որոշիչ է եղել, որպեսզի վերջնական համոզվեք, որ դարպասապահի գործը Ձերն է:

- Գիտեք, եղել են դեպքեր, երբ եղել եմ այն կարծիքին, որ, գուցե, այս գործը իմը չէ: Բայց այն գիտակցմանը, որ սա իմ գործն է, ես իմ ճիշտ տեղում եմ, եկա միայն 21 տարեկանների հավաքականում:  Ինձ համար հնարավորություն բացվեց այն ժամանակ, երբ Անատոլի Այվազովը երիտասարդական հավաքական հրավիրվելու փոխարեն գնաց ազգային ընտրանի ու ինձ շանս տրվեց խաղալու երիտասարդների թիմում: Ես բաց չթողեցի այդ հնարավորությունը, բայց մարզիչներն էլ մեծ դեր խաղացին իմ կայացման գործում, ինչպես օրինակ Արթուր Ոսկանյանը, Վահե Գևորգյանը, Վլադիմիր Վարդանյանը: Նրանց հավատն էր, որ ինձ մոտ արթնացրեց այդ վստահությունը ինքս իմ նկատմամբ: Եվ արդեն երիտասարդական հավաքականում աշխատեցի նաև Արմեն Գյուլբուդաղյանցի հետ և ինքն էլ իմ մեջ նկատեց այն կարևոր հատկանիշը, որը պետք է դարպասապահին: Ու Գյուլբուդաղյանցն էլ առաջինն ինձ կանչեց ազգային հավաքական: Իհարկե, դրանից հետո էլ խնդիրների, անհաջողությունների շրջան եղավ ինձ մոտ: Սակայն վերջին կետը, որտեղից ամեն ինչ հրաշալի ընթացք ստացավ, եղավ «Փյունիկ»-ը: 

- Նայելով Ձեր ակումբային «քարտեզին»՝ կարող ենք ասել, որ այն իսկապես բազմազան է. «Միկա», «Նորավանք», ԲԿՄԱ, «Բանանց» «Վան», «Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Փյունիկ»։ Ո՞ր ակումբը,  Ձեզ ի՞նչ է տվել, քանի որ յուրաքանչյուր ակումբ իր փիլիսոփայությունն ունի:  

- Այս պահին կարող եմ ասել, որ բոլոր ակումբներն իմ կայացման գործում ինչ-որ դեր ունեն: Մեկը խաղաժամանակ է տվել, մյուսը` այն գիտակցումը, որ ֆուտբոլում արդարություն չկա, մեկ այլ թիմում հասկացել եմ` ոչ մի ակնկալիք չպիտի ունենամ որևէ անձից: Այժմ այն գիտակցմանն եմ, որ  յուրաքանչյուր ակումբից ստացել եմ այն, ինչը հետագայում ինձ իսկապես պետք է եկել: 

- Գալով «Փյունիկ»-ին. ի՞նչ խնդիր ունի իր առաջ դրած «Փյունիկ-ն այս մրցաշրջանում՝ հաշվի առնելով, որ Եղիշե Մելիքյանը նոր-նոր է հեռացել թիմից, իսկ Արտակ Օսեյանն ակումբ է եկել մրցաշրջանի մեկնարկից հետո միայն: 

- «Փյունիկ»-ն այն ակումբն է, որը միշտ էլ բարձր նպատակներ է ունեցել` լինելով Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը: Անկախ նրանից, թե կփոխվեն մարզիչները, ղեկավար կազմը, թե ֆուտբոլիստները`«Փյունիկ»-ի ԴՆԹ-ում դրված է առավելագույնին ձգտելը: Այդ ԴՆԹ-ն եղել է մեզնից  առաջ, կմնա նաև մեզնից հետո: «Փյունիկ»-ի ԴՆԹ-ն սկսվում է հանդերձարանից: Այս մրցաշրջանում էլ մենք ձգտելու ենք տիտղոսներ նվաճել: Որքանով կստացվի, ցույց կտա ժամանակը: Հիմա Արտակ Օսեյանը բարդագույն խնդրի առաջ է կանգնած, քանի որ նա թիմը գլխավորեց մրցաշրջանի մեկնարկում՝ առանց հավաքի, առանց անցած ճանապարհի: Սակայն անլուծելի խնդիրներ չկան, և յուրաքանչյուր խնդրի լուծման առաջնահերթ պայմանը միասնականությունն է: 

- Հենրի, Հայաստանի առաջնությունում Դուք շատ ավելի վաղուց եք հանդես գալիս, քան այժմ խաղացող շատ ֆուտբոլիստներ: Տեսել եք այն ժամանակները, երբ ներքին խաղերին միայն մի քանի երկրպագու էր լինում և հիմա, երբ առաջնության որոշ խաղերի անհնար է լինում տոմսեր գտնել: Ինչպիսի՞ տենդենցներով է զարգանում Հայաստանի Պրեմիեր լիգան: Եվ կգա՞ արդյոք մի ժամանակաշրջան, երբ առաջնությունը հետաքրքիր կլինի ոչ միայն երկրպագուների, այլ նաև ֆուտբոլիստների համար, որոնք կբարելավեն իրենց խաղային որակները  ներքին մրցակցության պայմաններում:

- Արդեն իսկ կա այդ աճը, և կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի առաջնությունը համարենք մրցունակ: Այժմ էլ մրցաշարային աղյուսակին նայելով` 5-6 ակումբներ հավասար միավորներով առաջ են գնում: Այժմ յուրաքանչյուր ակումբ հստակ հասկանում է, որ ներդրումներ են պետք աճի համար: Ներդրումները բերում են աճի, աճը բերում է մրցունակ առաջնության: Իսկ ինչ վերաբերում է երկրպագուներին, ապա, իմ կարծիքով, այստեղ շատ բան կախված է սպորտային մեդիայի աշխատանքից նաև: Որքան էլ դու լավը լինես, եթե մեդիան քեզ չներկայացնի այդպիսին, դու չես հիշվի երկրպագուների կողմից:  

- Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր մրցափուլը սկսեց նոր գլխավոր մարզչի` Եղիշե Մելիքյանի հետ: Ինչպե՞ս  կգնահատեք աշխատանքը Եղիշե Մելիքյանի հետ, ինչպիսի՞ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է նա: 

- Ես Եղիշե Մելիքյանի հետ աշխատել եմ նաև «Փյունիկ»-ում։ Մոտ 1,5 տարի ես «Փյունիկ»-ում եղել եմ պահեստային դարպասապահ: Սակայն երբեք չի եղել ինչ-որ պատճառ, որ խնդիրներ ունենամ նրա մարզչական շտաբի հետ: Խոսքն այն մասին է, որ շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը հարգի մարզչին նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաժամանակ չի ստանում: Չեմ խաղացել Մելիքյանի «Փյունիկ»-ում մեկ տարուց ավելի, սակայն սպասել եմ իմ շանսին: Միշտ հավատացել եմ, որ Եղիշե Մելիքյանը արդար մոտեցում է ունենալու յուրաքանչյուր ֆուտբոլիստի իրավիճակին: Մելիքյանը երբեք քեզ հուսադրող խոստումներ չի տա: Կլինես լավը, կխաղաս:  Սա խոսում է այն մասին, որ այսկերպ միասնական ոգի է ձևավորում թիմում: Ազգային հավաքականը չպետք է տրամպլին լինի ֆուտբոլիստի համար: Այստեղ պետք է հավաքել այդ պահի լավագույն հայ ֆուտբոլիստներին: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Եղիշե Մելիքյանն այժմ շատ խնդիրներ ունի լուծելու: Հիմա ֆուտբոլից չհասկացող մարդիկ են, որ գնահատական են տալիս Մելիքյանի աշխատանքին: Այն գործընթացը, որը սկսվել է, ու որով անցնում ենք, հրաշալի քննություն է բոլորիս համար: Մենք կառուցում ենք նոր շենք`գցելով նոր հիմքեր: Բոլորս միասնական ենք ու նպատակ ունենք իրականություն դարձնել մարզչական շտաբի գաղափարները: 

- Ինչպիսի՞ մենթալիտետի կրող է Մելիքյանը: 

- Եղիշե Մելիքյանն այն մասնագետներից ու մարդկանցից է, որոնք չեն վախենում սխալվելուց։ Նա համարձակ է: Ինքս գիտեմ մի բան` վախ ունեն բոլորը, սակայն անվախը վախկոտից տարբերվում է նրանով, որ վախկոտը քայլ չի կատարում, իսկ անվախը, անկախ վախի առկայությունից, քայլ կատարում է: 

- Դուք ասում եք, որ այժմ հավաքականը ձևավորման փուլում է, բայց արդյոք հայկական ֆուտբոլում կա՞ այն ներուժն ունեցող երիտասարդությունը, որի վրա կարող ենք ստեղծել այդ թիմը:

- Այո, ես համարում եմ, որ մենք ունենք այդ երիտասարդներին: Ու ամենաառաջին նախադրյալն այդպիսի թիմ ունենալու մտածելակերպն է: Եթե դու ունես հավատ, քեզ հաղթել չի կարող ոչ մեկ: Հնարավոր է զիջել մի քանի խաղում, բայց չես կարող պարտվել, եթե ունես նպատակ, որի հետևից գնում ես: 

- Այս ընտրական փուլում Հայաստանի հավաքականն արդեն անցկացրել է 4 հանդիպում, որից 3-ում դուք եղել եք մեկնարկային կազմում: Դուք գիտեք հավաքականը ներսից և տեսնում եք այն գործընթացները, որոնք կատարվում են հանդերձարանում: Ինչպիսի՞ գործընթացներ են այժմ գնում, որոնք հիմք կլինեն հաջորդ մրցափուլի համար: 

- Մենք հավաքականի յուրաքանչյուր խաղի դուրս ենք գալիս հաղթանակի ձգտմամբ: Կապ չունի, թե ինչ է եղել մինչև այդ պահը, ամեն մրցափուլի փորձում ու ձգտում ենք առավելագույնին: Եղիշե Մելիքյանի գլխավորած մարզչական շտաբն առանց ընկերական խաղերի սկսեց այս մրցափուլն ու հիմա մեզ ժամանակ է պետք: Ու շատ շուտով դուք կտեսնեք, որ կխաղանք այն ֆուտբոլը, որն ակնկալում է հայ ժողովուրդը: 

- Մեր նախահարցազրույցային զրույցի ընթացքում Դուք ասում էիք, որ Իռլանդիայի դեմ հանդիպմանը Ձեր ցուցադրած խաղը հերոսություն չէ: Սակայն այդ խաղում Դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էիք հայտնվում: Ինչպե՞ս եք հիմա հիշում այդ հանդիպումը: 

- Գիտեք,  ես գիտեմ իմ ներուժը ու գիտեմ, որ կարող եմ օգուտ բերել հավաքականին: Սրանք պարզապես խոսքեր չեն։ Ամեն օր աշխատել եմ իմ վրա, որ հասնեմ այն մակարդակին, որ արժանի լինեմ ընտրանու կազմում խաղալուն: Սակայն այս ամենից պետք չէ մեծ պատմության ստեղծել: Ինձ այսպես դաստիարակել են:  Ինձ համար ավելի կարևոր կլիներ, որ Իռլանդիայի դեմ այդ խաղում բաց թողած այդ մեկ գնդակն էլ չլիներ: Ամեն օր գլուխս բարձին դնելով`ինքս ինձ ասում եմ, որ կարող էի ավելին անել:  

- Այս ընտրական փուլում մեզ մնաց երկու խաղ: Հունգարիայի դեմ Երևանում ու Պորտուգալիայի դեմ՝ հյուրընկալվելիս: Ի՞ նչ խնդիր ունեք լուծելու այդ խաղերում:  

- Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար տնային ամեն մի հանդիպում առանձնակի կարևորություն ունի: Ինչ էլ լինի, ֆուտբոլում կարևորն արդյունքն է: Որքան էլ այժմ ինչ-որ գործընթացներ լինեն` գիտակցում ենք, որ մեզանից արդյունք են սպասում: Հիմա ձգտելու ենք դրական արդյունքի՝ լինի դա միավորի տեսքով, թե խաղաոճի: Սակայն ազգային ընտրանին պետք է խաղա այն ֆուտբոլը, որը կգոհացնի հայ ժողովրդին: 

- Փոխելով հարցերի ուղղվածությունը. եթե հնարավորություն ունենայիք ընտրելու երեք ֆուտբոլիստի, որոնց հետ կխաղայիք  նույն թիմում, ո՞ր ֆուտբոլիստներին կընտրեիք: 

- Քրիշտիանու Ռոնալդու, Սերխիո Ռամոս ու Պեպե:

- Եթե հնարավորություն ունենայիք զրուցելու հայոց պատմության որևէ կերպարի հետ, ո՞ վ կլիներ նա:

- Դժվար հարց եք տալիս: Կարո՞ ղ եմ երկուսին ասել: 

- Այո:

- Առաջինը կլինի Տիգրան Մեծը: Ու կհարցնեի, թե ինչպե՞ս եղավ, որ մեզ դարձրեց ծովից ծով երկիր: Ու երկրորդը, կուզեի զրուցել նրա հետ, ով մեզ զրկեց ծովից ծով երկիր ունենալուց, ու հարցս նրան կլիներ՝ ինչո՞ւ:

- Ենթադրենք, որ Ձեր կյանքը կախված է մեկ 11 մետրանոց հարվածից, որը դուք չեք իրացնելու, ո՞ ւմ կվստահեք այն: 

- Քրիշտիանու Ռոնալդու:

- Ո՞ վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

- Այս հարցին միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Ֆուտբոլը շատ է փոխվել Պելեի ու Մարադոնայի ժամանակներից: Փոխվել են կանոնները, փոխվել են ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակները: Եթե Պելեն խաղար մեր օրերում, իմ կարծիքով չէր լինի այնպիսին, ինչպես որ Մեսին ու Ռոնալդուն են այժմ:   

- Այդ դեպքում ո՞վ է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

- Քրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսին։ Իմ կարծիքով՝ նրանց չի կարելի առանձնացնել:  

- Իսկ ո՞վ է լավագույն դարպասապահը: 

- Ջանլուիջի Բուֆոնը, և ոչ միայն որպես անթերի դարպասապահ, այլ նաև որպես առաջնորդ:   

- Ո՞րն է մեծագույն արժեքը, որ գնահատում եք դիմացինի մեջ:   

- Մարդկային էության մաքրությունը:  

- Հենրի, շատ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար: