Քիմ Քարդաշյանը «Ստոկհոլմի համախտանիշի զոհ» է զգացել իրեն Քանյե Ուեսթի հետ ամուսնության ընթացքում
Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանները» սերիալի 7-րդ եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ Քանյե Ուեսթի հետ իր յոթ տարվա ամուսնության մասին անձնական մանրամասներ է պատմել։
45-ամյա աստղը բացահայտել է, որ ռեփերից, որի հետ նա չորս երեխա է մեծացնում, բաժանվելուց հետո իր մոտ պսորիազի ախտանիշները վերադարձել են, ինչը նա բացատրում է իր ընտանիքը պաշտպանելու սթրեսով։
«Ես բաժանվելուց հետո պսորիազով չէի տառապում, և հիմա այն նորինց հայտնվել է։ Ես մեծ ճնշման տակ էի զգում, քանի որ ստիպված էի պաշտպանել այն, ինչը կարևոր էր ինձ համար», - խոստովանել է Քարդաշյանը։
Քարդաշյանը նաև խոստովանել է, որ Ուեսթի հետ ամուսնության ընթացքում հաճախ իրեն զգացել է «Ստոկհոլմի համախտանիշի զոհ», անընդհատ փորձելով աջակցել և օգնել նրան։ «Մտածեցի՝ «պետք է մնայի» կամ «կարող էի օգնել», բայց այս անգամ ես անձնական պատասխանատվություն չզգացի», - նշել է նա։
Ավելին, Քիմը մերժել է միտքը, որ կարող է պարզապես «հեռանալ և երբեք չշփվել» իր նախկին ամուսնու հետ։ «Դա իմ իրականությունը չէ։ Մենք չորս երեխա ունենք, և ամեն ինչ շատ բարդ է։ Երբեմն մարդիկ համացանցում գրում են, որ ես «չեմ տալիս երեխաներին», չնայած Քանյեն երբեք չի զանգահարել նրանց տեսնելու համար։ Ես պարզապես չեմ կարող անընդհատ ներգրավված լինել դրանում», - ընդգծել է աստղը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»