Նկարագրվել է թունավոր տեգագորտի նոր տեսակ՝ յուրահատուկ ճիչով
Պերուի և Բրազիլիայի սահմանին նկարագրվել է Ranitomeya ցեղի մանր թունավոր տեգագորտի նոր տեսակ: Գորտն արձակում է յուրահատուկ ճիչ, որը բաղկացած է շատ արագ, կրկնվող ճիչերի շարքից: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Zootaxa ամսագրում:
Նոր տեսակը անվանվել է Ranitomeya hwata, որը պատկանում է այսպես կոչված Vanzolinii վառ գույնի ծառային գորտերին խմբին, որը տարբերվում է յուրահատուկ ճիչերով և զուգավորման վարքագծով: R. hwata-ն կարելի է ճանաչել կապույտ կամ դեղին մաշկով, մեջքի երկայնքով մուգ շերտերով և որովայնի ու վերջույթների վրայի բծերով:
Գիտնականները նշում են, որ խմբի նոր անդամը առանձնանում է իր յուրահատուկ ճիչով՝ իր ցեղի հարևանների համեմատ ավելի երկար, ավելի մեծ թվով իմպուլսներով և մի փոքր ավելի բարձր հաճախականությամբ:
Արտաքին և ձայնային տարբերություններից բացի, R. hwata-ն ցուցաբերում է առանձնահատուկ վերարտադրողական վարքագիծ. մեկ արուն զուգավորվում է մի քանի էգի հետ, մինչդեռ որոշ հարակից տեսակներ, ինչպիսին է R. imitator-ը, մոնոգամ են։
R. hwata-ի կարևոր առանձնահատկությունը նրա սերտ կապն է որոշակի բույսի հետ։ Գրեթե բոլոր նմուշները հայտնաբերվել են Գուադուա բամբուկի թփուտներում, որտեղ էգերը ձվադրում են, իսկ գորտուկները զարգանում են ցողունների ջրով լցված փոսիկներում։ Որոշ այլ տեսակներին բնորոշ կանիբալիզմը R. hwata-ին հատլանշական չէ։
«Մեզ ամենաշատը զարմացրեց այն, թե այս տեսակը որքան խիստ է կախված Գուադուա բամբուկից։ Ի տարբերություն այլ տեսակների, որտեղ այս վարքագիծը սահմանափակվում է որոշակի պոպուլյացիաներով, R. hwata-ն, կարծես, ամբողջությամբ սահմանափակվում է այդ թփուտներով»,- պատմել է հետազոտության գլխավոր հեղինակ Էվան Տուոմին։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»