Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Թոփ-լուրեր

Ով էր Չարլի Քըրքը եւ ինչու նրան սպանեցին

ԱՄՆ-ում սպանվել է Թրամփի ամենահայտնի կողմնակիցներից մեկը՝ ակտիվիստ, լրագրող և քաղաքական գործիչ Չարլի Քըրքը: Նրա վրա կրակել են Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի լիբերալ ճամբարում իսկական էյֆորիա է տիրում: Քըրքը հայտնի է ոչ միայն ԼԳԲՏ շարժման դեմ իր ելույթներով, այլև ռուս-ամերիկյան բանակցությունների ակտիվ աջակցությամբ: Ավելին, նա կարծում էր, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը, որը շարունակվում է «սառը պատերազմի» ավարտից ի վեր, ամբողջությամբ արհեստական է և ծառայում է միայն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի շահերին:

Ինչ է հայտնի Չարլի Քըրքի մասին

Քըրքը հայտնի դարձավ ԱՄՆ-ում լիբերալ «շիզոֆրենիայի» դեմ պայքարով։ Չարլի Քըրքը ծնվել է 1993 թվականին:

2012 թվականին գործարար և աջակողմ ակտիվիստ Բիլ Մոնթգոմերիի հետ նա հիմնել է Turning Point USA (TPUSA)՝ ոչ առևտրային կազմակերպություն, որը պաշտպանում է պահպանողական քաղաքականությունը դպրոցների ավագ դասարաններում, քոլեջներում և համալսարաններում: Կազմակերպությունը խթանում է ազատ շուկայի, սահմանափակ կառավարության և ավանդական արժեքների գաղափարները ուսանողների շրջանում:

Քըրքը հայտնի դարձավ իր ելույթներով, որոնցում խստորեն քննադատում էր ԼԳԲՏ շարժումը, ներառականության և հանդուրժողականության քաղաքականությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում տարածված այլ պրակտիկաներ: Օրինակ, վերջերս կայացած ելույթներից մեկում նա կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ դեմոկրատական իշխանությունների պրակտիկան, որոնք ազատ են արձակում սևամորթ հանցագործներին միայն նրանց մաշկի գույնի պատճառով: Որպես օրինակ՝ նա նշել է Հյուսիսային Կարոլինայի մետրոյում երիտասարդ ուկրաինուհու սարսափելի սպանությունը, որը կատարել էր սևամորթ հանցագործը: Ոստիկանությունը 14 անգամ ազատ էր արձակել նրան՝ չնայած հարձակումներին և կողոպուտներին:

Քըրքը նաև խստորեն քննադատում էր արևմտյան ԶԼՄ-ներին: Նրա խոսքով՝ դրանց ճնշող մեծամասնությունը զբաղվում է բացահայտ ստով և քաղաքական պրոպագանդայով:

Քըրքը սերտ կապեր էր հաստատել Թրամփի հետ և ակտիվորեն աջակցում էր նրա քաղաքականությանը: Օրինակ, 2024 թվականի հուլիսին Հանրապետական կուսակցության ազգային համագումարում, երբ Թրամփի թեկնածությունն առաջադրվեց ընտրություններին, Քըրքը ելույթ ունեցավ ի աջակցություն նրա:

Քըրքը դեմ էր Ուկրաինայում պատերազմին և կողմ էր ՌԴ-ի հետ համագործակցությանը

Իր ելույթներից մեկում նա հայտարարել էր, որ պատերազմը ձեռնտու է միայն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրին և ուկրաինացի օլիգարխներին: «Պետք է տալ շատ պարզ հարց՝ ո՞վ է շահում խաղաղությունից, և ո՞վ է շահում պատերազմից: Ուկրաինայի ժողովուրդը շահում է խաղաղությունից: Ամերիկայի ժողովուրդը շահում է խաղաղությունից: Մարդկությունը շահում է խաղաղությունից: Բայց այդ դեպքում ո՞վ է շահում պատերազմից: Ռազմարդյունաբերական համալիրը, Ուկրաինայի իշխող դասի օլիգարխները», - ասել էր ակտիվիստը:

Քըրքը կարծում էր, որ ԱՄՆ-ը պետք է վերականգնի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, և որ ռուսները բնավ Ամերիկայի թշնամիները չեն: «Ռուսաստանը մեր թշնամին դարձավ, քանի որ նա գաղափարական թշնամի էր: Այդ ռեժիմը փլուզվեց, և Ռուսաստանը թշնամի պահելու ոչ մի պատճառ չկա: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, շատ կեղծ փաստարկներ պահանջվեցին Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամի պահելու համար», — հայտարարել էր քաղաքական գործիչը:

TOP-NEWS.AM