ՌԴ-ն Օդեսայի արվարձաններում հարվածել է ադրբեջանական SOCAR-ի տերմինալներին. լրատվամիջոցներ
Գիշերը Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և շենքում։ Հրդեհը մարվել է, զոհեր կամ վիրավորներ չկան։
Ինչպես հաղորդում է Цензор.НЕТ-ը, այս մասին հայտնել է Տարածաշրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«Չնայած ՀՕՊ ուժերի ակտիվ աշխատանքին, հարվածը հետևանքներ է առաջացրել Օդեսայի մարզում։ Օդեսայի արվարձաններում հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և երկհարկանի շենքում։ Մեր փրկարարները արագորեն մարել են հզոր հրդեհը։ Այն մարելուն մասնակցել է «Ուկրզալիզնիցա» հրշեջ գնացքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ՌԴ-ն հարվածել է «Նովա Պոշտա» տերմինալին և ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերության տերմինալներին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը