Կիմ Չեն Ընը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Պուտինին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունն այսուհետ ևս անվերապահորեն կաջակցի Ռուսաստանին Ուկրաինայի իրադրության և այլ հարցերում, հաղորդում է Pyongyang Times-ը:
«Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ ԿԺԴՀ-ի կառավարությունն այսուհետ էլ անվերապահորեն կպաշտպանի Ռուսաստանի դիրքորոշումն ու արտաքին քաղաքականությունը բոլոր լուրջ միջազգային քաղաքական հարցերում, առաջին հերթին Ուկրաինայի շուրջ՝ կորեա-ռուսական միջպետական պայմանագրի հոդվածները պահպանելու պատասխանատվությամբ», - հաղորդում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: Բացի այդ, տեղի է ունեցել երկու երկրների կարծիքների լայն փոխանակում Ուկրաինայի շուրջ իրադրության զարգացման և միջազգային ու տարածաշրջանային իրադրության շուրջ և հաստատվել է դիրքորոշումների լիակատար համընկնում», - հաղորդում Է գործակալությունը:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից